Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Տորոնտոյի դպրոցներում կշարունակվի Հայոց ցեասպանության մասին առարկայի դասավանդումը

Տորոնտոյի դպրոցներում կշարունակվի Հայոց ցեասպանության մասին առարկայի 
դասավանդումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի թուրք լոբբիստների ջանքերը` Հայոց ցեղասպանությամ մասին դասավանդող առարկան Տորոնտոյի դպրոցների ուսուցման ծրագրից հանելու ուղղությամբ, ձախողվել է: Կրության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ առարկան շարունակվելու է հետագայում էլ ուսուցանվել դպրոցներում: «Արմենպրես»-ի` հաղորդմամբ այս մասին հաղորդում է կանադական Rudaw պարբերականը: Շաբաթվա սկզբին Կանադայի թուրքերը 2,200 ստորագրությամբ առցանց դիմում էին ներկայացրել Տորոնտոյի դպրոցական շրջանային խորհրդին, որպեսզի կրթական ծրագրից հանվի Հայոց ցեղասպանությունը դասավանդող առարկան: Չնայած թուրքական ջանքերին` պատկան մարմինները պարբերականին հայտնել են, որ մտադիր չեն նման բան անել: «Տորոնտոյի շրջանային դպրոցի խորհուրդը ոչ մի մտադրություն չունի հետագա տարիներին հանել առարկան»,- նշել է խորհրդի խոսնակը:

Հայոց ցեղասպանությունը Տորոնտոյի միջնակարգ դպրոցներում ուսուցանվում է 2008 թվականից, այն կոչվում «Ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ»: Առարկան դասավանդվում է նաև ավագ դպրոցներում, ուր հետաքրքրություն կա խնդրի շուրջ: Տորոնտոն համարվում է Կանադայի ամենամեծ դպրոցական շրջանը, որտեղ 600 դպրոցներում սովորում են մոտ 232 հազար ուսանողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am