Իսրայելը վերսկսել է Գազայի հատվածի ռմբակոծությունը
11:40, 27 Հուլիս 2014
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը վերսկսկել է Գազայի հատվածի ռմբակոծությունը, ի պատասխան իր տարածքի վրա իրականացված հրթիռակոծության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Հումանիտար հաշտության շրջանակներում հաստատված հրադադարի ժամանակ չդադարող հրթիռակոծությանն ի պատասխան, մենք վերսկսում ենք հարվածները ծովից, ցամաքից և օդից»,-ասված է Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում