Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իսլամիստները Մոսուլում իջեցրել են հայկական եկեղեցու խաչը եւ այն վերածել քարոզչական կենտրոնի

Իսլամիստները Մոսուլում իջեցրել են հայկական  եկեղեցու խաչը եւ այն վերածել 
քարոզչական կենտրոնի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսային շրջաններում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչված սունի ահաբեկչական խմբավորումը Մոսուլում հայկական եկեղեցու վրայից իջեցրել է խաչը եւ այն վերածել կազմակերպության քարոզչական կենտրոնի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Media365 լրատվական կայքը:

Նշվում է, որ ԻԼԻՊ-ի զինյալները հայկական եկեղեցու խաչի տեղում բարձրացրել են խմբավորման դրոշը:

Կայքը հայտնում է, որ ԻԼԻՊ-ի զինյալները ֆեթվա (կրոնական հրովարտակ) են հրապարակել, որի պահանջով իրենց վերահսկողության տակ գտնվող 11-46 տարեկան մոտ 4 մլն կանանց եւ աղջիկների պետք է բռնի թլփատման ենթարկել: «Իսլամական պետության» քաղաքներում արգելված է ծխախոտ եւ նարգիլե ծխելը, բոլոր սրճարանները փակվել են, կանայք պարտավոր են գլխաշոր կրել:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԻԼԻՊ-ի զինյալները Մոսուլում պայթեցրել են Յունուս մարգարեի դամբարանը, որը շիաների սրբավայր է: Իսլամիստ սունի ահաբեկիչները շիաների բազմաթիվ սրբավայրեր են ավերել նաեւ իրենց զավթած Թելաֆեր եւ Քիրքուկ քաղաքներում: Յունուս մարգարեի դամբարանի ավերումը իրաքցիների հակազդեցության պատճառ է դարձել: Դամբարանը, որը ծառայում էր որպես մզկիթ, կառուցվել է հիջրայի 134 տարում եւ զբոսաշրջիկների այցելության վայր էր: Ահաբեկիչները պայթեցրել են նաեւ մզկիթում գտնվող Յունուս մարգարեի գերեզմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am