Գևորգ Ղազարյանը մասնակցեց «Միլան»-ի ջախջախմանը
10:23, 25 Հուլիս 2014
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տորոնտոյում մեկնարկած միջազգային Չեմպիոնների գավաթ մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի թիմը` հունական «Օլիմպիակոս»-ը, 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Միլան»-ի նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Ղազարյանը խաղադաշտ է դուրս եկել 71-րդ րոպեին, երբ հաշիվը 2:0 էր: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրած 20 րոպեների ընթացքում բավականին ակտիվ էր ձախ եզրում և նպաստեց իր թիմի խոշոր հաշվով հաղաթանակին:
Միջազգային մրցաշարի շրջանակներում «Օլիմպիակոս»-ը կհանդիպի նաև «Լիվերպուլ»-ին (հուլիսի 27, Չիկագո) և «Մանչեսթեր Սիթի»-ին (օգոստոսի 2, Միննեսոտա):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում