Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սիրիայում մոջահեդների կազմում ադրբեջանցի երեխաներ են կռվում

Սիրիայում մոջահեդների կազմում ադրբեջանցի երեխաներ են կռվում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում տարածվել է զենքը ձեռքին ադրբեջանցի երեխայի վերաբերյալ տեսանյութ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, այդ կադրերում մանկահասակ ադրբեջանցի երեխան ջիհադի մասին կրոնական երգեր է երգում: Նա ձեռքում ավտոմատ զենք է բռնել, եւ երգն ավարտելուց հետո բացականչում է «Ալլահու Աքբար»:

APA-ն պարզել է, որ ներկայում Սիրիայում մեծ թվով երեխաներ կան Ադրբեջանից: Դրանք իսլամիստական ահաբեկչական խմբավորումների կազմում Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների երեխաներն են: Նշվում է, որ տեսանյութում պատկերված տղան Սիրիայում ադրբեջանցիների «Մուհամեդ» մականունով էմիրի որդին է: Այդ երեխան ադրբեջանցի մոջահեդներով շրջապատված երեւացել է նաեւ ավելի վաղ հրապարակված տեսանյութերում:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Սիրիայում մոջահեդների եւ կառավարական ուժերի բախումներում կռվող ադրբեջանցի երկու անչափահասների մահվան մասին:

Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցնում է հարյուրը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների` Թուրքիայով Սիրիա եւ Իրաք անցնելու փաստը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ` հանուն հավատի) կատարել Սիրիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am