Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պուտինն ստորագրել Է ձմեռային ժամանակին վերադառնալու մասին օրենքը

Պուտինն ստորագրել Է ձմեռային ժամանակին վերադառնալու մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է ձմեռային ժամանակին վերադառնալու մասին օրենքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հոկտեմբերի 26-ին ժամը 02:00-ին: Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի տարածքում սահմանվում են 11 ժամային գոտիներ, ժամանակի սեզոնային փոփոխություն չի իրականացվում:   

Ձմեռային ժամանակը բազմիցս սուր բանավեճերի առարկա Էր դարձել խորհրդարանի եւ կառավարության միջեւ: Այժմ գործող ամառային ժամանակը սահմանվել Է 2011 թվականի հուլիսին՝ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Ստորին պալատում տարբեր խմբակցություններից քանիցս օրինագծեր Էին ստացվում ձմեռային ժամանակին վերադառնալու վերաբերյալ: Արդյունքում՝ ձմեռային ժամանակին վերադառնալու մասին օրինագիծն ընդունվեց հուլիսի 1-ին՝ Պետդումայի գարնանային նստաշրջանի վերջին օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործկալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am