Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

2014 թվականի հունիսն ամենատաքն Է դարձել համաշխարհային դիտարկումների ամբողջ պատմության մեջ

2014 թվականի հունիսն ամենատաքն Է դարձել  համաշխարհային դիտարկումների ամբողջ պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի հունիսը դարձել Է ամենատաքը համաշխարհային  դիտարկումների ամբողջ պատմության մեջ. մոլորակի միջին ջերմաստիճանը կազմել Է F+61,2 աստիճան, ինչը կազմում Է մոտավորապես C+16,5 աստիճան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտության ազգային վարչությունը:

Նախորդ ռեկորդը, որը գրանցվել Է 2010 թվականի հունիսին, փոքր Է սոսկ մեկ քսաներորդ աստիճանով: Բայց դրա փոխարեն 1, 3 աստիճանով ավելի Է, քան ամբողջ XX դարի միջին ջերմաստիճանը:     

Վարչությունում հիշեցրել են, որ անցած մայիսը նույնպես ստացել Է ամենատաքի կոչումը: Խոսքը վերաբերում Է աշխարհի համար միջին ցուցանիշին, եւ տարբեր երկրներում այն կարող Է տարբերվել: Օվկիանագետների տվյալներով՝ հունիսին Համաշխարհային օվկիանոսը նույնպես տաքացել Է մինչեւ F+62,7 աստիճան (գրեթե C+17 աստիճան), ինչը դարձել Է բացարձակ ռեկորդ:

1997 թվականից աշխարհում ջերմաստիճանային ռեկորդները նորացել են բոլոր 12 ամիսների համար: Մինչդեռ ցածր ջերմաստիճանային ռեկորդները չեն փոխվել 1917 թվականից ի վեր, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am