Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բժիշկները դրական տեղաշարժ են նկատում Մոսկվայի մետրոյի վթարից տուժած Աննա Բուլղադարյանի առողջական վիճակում

Բժիշկները դրական տեղաշարժ են նկատում Մոսկվայի մետրոյի վթարից տուժած Աննա 
Բուլղադարյանի առողջական վիճակում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Մետրոյում տեղի ունեցած վթարից տուժած հայազգի Աննա Բուլղադարյանի առողջական վիճակում, որը գնահատվել էր կայուն ծանր, բժիշկները դրական տեղաշարժ են նկատում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանը:

«Աննա Բուլղադարյանի վիճակն արդեն անհամեմատ դրական են համարում, բայց միաժամանակ ծանր: Ինչ վերաբերում է Մերի Քոչարյանին` վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Երեկ նրան վիրահատել են, դեռ վաղ է ասել, որ դրական արդյունքներ կան: Պետք է սպասենք, տեսնենք ինչպես կանդրադառնա վիրահատությունը նրա վիճակի վրա»,- ասաց Էդուարդ Ջամբազյանը:

Միաժամանակ, ՀՀ դեսպանության խորհրդականը տեղեկացրեց, որ առավել ստույգ տեղեկատվություն կկարողանա հաղորդել ավելի ուշ:

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի կապույտ գծի «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում գնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է քսան մարդ, եւս գրեթե 130-ը հոսպիտալացվել են:

Տուժածների թվում են երկու հայազգի անձիք, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Քոչարյան Մերին, ով 20 տարեկան է, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով, իսկ Բուլղադարյան Աննան` 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am