Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Քեսաբում կյանքը փոքր-ինչ բարելավվել է, սակայն անցնելու դեռ երկար ճանապարհ կա

Քեսաբում կյանքը փոքր-ինչ բարելավվել է, սակայն անցնելու դեռ երկար 
ճանապարհ կա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում կյանքն աստիճանաբար բարելավվում է, ենթակառուցվածքներն ավելի լավ են գործում, սակայն դեռ անցնելու բավական երկար ճանապարհ կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ Քեսաբին տրամադրված օժանդակություններն հերթականությամբ բաժանվում են բնակիչներին: Նրա խոսքով` արդեն 2 դրամական օժանդակություններ բաժանվել են քեսաբցիներին, բացի այդ, Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունը տարբեր տեսակի մթերքներ է բաժանել բնակիչներին: «Տրամադրված գումարներով  ջրի ամբարներ են գնել, որոնք գողացվել էին, նաև բույսերը դեղելու պոմպ են գնել, որը բնակիչները միմյանց փոխանցելով կօգտագործեն»,- նշեց Մանճիկյանը՝ հավելելով, որ սիրիական իշխանությունները մինչև ձմեռ բույսերը դեղելու համար նախատեսված տրակտորներ է տրամադրել:

Կարո Մանճիկյանը նաև տեղեկացրեց, որ մոտակա ժամանակներում քեսաբցիներին կտրամադրվեն մյուս օժանդակությունները:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասն արդեն վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարաններն առանց բացառության վնասներ են կրել: Որոշ տներ անբնակելի են, մի մասը հրկիզված, թալանված և կողպտված են, որոշ տներ էլ փոքր վնասներ են կրել:

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am