Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) Երևանյան ամառային փորձուսուցման ծրագրերի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ երիտասարդների: Երկու տասնյակից ավելի երիտասարդներ ներկայացնում էին ԱՄՆ-ի, Լիբանանի, Ավստրիայի, Նիդերլանդների, ՌԴ-ի, Բուլղարիայի և Սիրիայի հայ համայնքները։           Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց ՀԲԸՄ հայրենանվեր գործունեությունը Սփյուռքում, ՀՀ-ում և ԼՂՀ-ում, ինչպես նաև կարևորեց Արցախ այցելող սփյուռքահայ երիտասարդների դերը, ովքեր հնարավորություն ունեն ճիշտ և լիարժեք տեղեկատվություն տարածել արտերկրում։

Անկաշկանդ զրույցի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները ԼՂՀ ԱԺ նախագահին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին Արցախի կյանքի տարբեր բնագավառներին:

Աշոտ Ղուլյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նմանօրինակ ծրագրերին ու երիտասարդական նախաձեռնություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am