Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 40.8 մլրդ դրամ և 61.9 մլն դոլար

Հայաստանի բանկերը մեկ շաբաթում տեղաբաշխել են 40.8 մլրդ  դրամ և 61.9 մլն  դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերը հուլիսի 7-11-ն արտարժույթի ներբանկային շուկայից գնել են 91 մլն 710 հազար դոլար` 406.98 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառել 99 մլն 925 հազար 820 ԱՄՆ դոլար` 408.06 դրամ  մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8 մլն 800 հազար դոլարի առք եւ վաճառք` 407.83 դրամ մեկ  դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվությն և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 5 մլն 530 հազար  դոլարի առք եւ վաճառք` 407.91 դրամ մեկ  դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 370 հազար 934 եվրո` 553,04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել` 12 մլն 987 հազար 444 եվրո` 556.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 893 մլն 789 հազար 421 ռուբլի` 11.81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 145 մլն 506 հազար 548 ռուբլի` 11.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.8 մլրդ  դրամ, իսկ  դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.9 մլն դոլար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am