Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հնդկաստանը 338 մլն դոլար կծախսի աշխարհում ամենաբարձր արձանը կանգնեցնելու համար

Հնդկաստանը 338 մլն դոլար կծախսի աշխարհում ամենաբարձր արձանը կանգնեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի իշխանությունները 2014-2015 ֆինանսական տարվա բյուջեում 338 մլն դոլար են ամրագրել աշխարհում ամենաբարձր արձանը կանգնեցնելու համար՝ ի պատիվ անկախության մարտիկ եւ երկրի ներքին գործերի առաջին նախարար Սարդար Վալլաբխայ Պատելի (1875-1950): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին՝ ներկայացնելով բյուջեի վերաբերյալ զեկույցը:

Պլանավորվում Է, որ բրոնզից ու պողպատից պատրաստվելիք հուշարձանի բարձրությունը կկազմի 182 մետր, ինչը կրկնակի բարձր Է Ազատության արձանից (93 մետր):  

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուշակոթողի կառուցման նախագիծն սկսել Էր մշակել 2014 թվականի մայիսին կառավարության ղեկավարի պաշտոնում իր ընտրվելուց կես տարի առաջ, երբ նա զբաղեցնում Էր Հուջարաթ արեւմտյան նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը: Հենց այդ նահանգում, Նարմադա գետի կղզու վրա Էլ ծրագրվում Է կանգնեցնել հուշարձանը: 

Դրա կառուցման ծախսերը, որոնք պետք Է ընդհանուր առմամբ կազմեն 338 մլն դոլար, ենթադրվում Է, որ կծածկվեն Հուջարաթի նահանգի բյուջեից, ինչպես նաեւ հասարակական նվիրատվությունների հաշվին:

Վալլաբխայ Պատելը զբաղեցրել Է Հնդկաստանի վարչապետ Ջավահառլալ Ներուի տեղակալի եւ ներքին գործերի նախարարի պաշտոնները:  

Փորձագետների կարծիքով՝ Պատելի արձանը կանգնեցնելու Նարենդրա Մոդիի որոշումը խոսում Է երկրի նոր՝ Մահաթմա Գանդիի եւ Ջավահառլալ Ներուի այլընտրական խորհրդանշի հռչակման մասին: Մոդին՝ կառավարող Հնդկաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը, խստիվ քննադատում Է Գանդիի ու Ներուի քաղաքականությունը երկրում կոռուպցիայի աճի եւ հնդիկների ցածր կենսամակարդակի համար:

Մոդին այն կարծիքին Է, որ հենց Պատելն Է Հնդկաստանի միասնության իսկական խորհրդանիշը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am