Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հուլիսի լույս 12-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն գերլուսինը

Հուլիսի լույս 12-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն գերլուսինը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան գերլուսինը դիտել հուլիսի լույս 12-ի գիշերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին: Գերլուսինն աստղագիտական երեւույթ Է, երբ լիալուսինը համընկնում Է Լուսնի եւ Երկրի առավել մերձեցման պահին, եւ արբանյակը թվում Է 14 տոկոսով ավելի մեծ եւ 30 տոկոսով ավելի պայծառ, քան սովորաբար:

Լուսինը գերլուսնի պահին հիշեցնում Է վիթխարի հուրհրացող գունդ, քանի որ անցնում Է իր ուղեծրի՝ Երկրից ամենամոտ կետը՝ պերիգեյը: Պերիգեյում Երկրի արբանյակը  մոլորակից մոտավորապես 50 հազար կիլոմետր ավելի մոտ Է գտնվում, քան երբ այն անցնում Է ամենահեռավոր կետը՝ ապոգեյը:  

Լուսնի եւ Երկրի միջեւ հեռավորության նման տատանումները կապված են այն բանի հետ, որ արբանյակի ուղեծիրն ունի Էլիպսի ձեւ: Նույն երեւույթը Երկրի բնակիչները վերստին կկարողանան  դիտել օգոստոսի 10-ին եւ սեպտեմբերի 9-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am