Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» գիրքը` Թուրքիայում լավագույն գրքերի ցանկում է

Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» գիրքը` Թուրքիայում լավագույն գրքերի ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահահ դասական երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» գիրքը ընդգրկվել է Թուրքիայում ամառվա ընթացքում ընթերցողներին առաջարկվող լավագույն գրքերի ցանկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցանկը կազմել է թուրքական «Հուրիեթ» թերթը`  խորհուրդ  տաով այն կարդալ ամառվա արձակուրդների ժամանակ:

Գրքի բովանդակության հակիրճ նկարագրության մեջ նշվում է, որ այն «լավագույն դեղամիջոց կարող է հանդիսանալ այն ընթերցոցների համար, ովքեր որոշել են արձակուրդն անցկացնել Ստամբուլում»:

Նշվում է, որ «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» գրքում Հակոբ Պարոնյանը երգիծանքով պատմում է Պոլսո 34 թաղամասերի հասարակական եւ բակային կյանքի, պոլսահայ հասարակության խնդիրների նկատմամբ հայ ղեկավարների անտարբերության, դասակարգային տարանջատման ստեղծած հակասությունների մասին: «Պարոնյանը կօգնի, որպեսզի այլ աչքով նայեք քաղաքի անցյալին, որը կորցրել է իր գույները, ուրվագիծը, կերպարը, անգամ` իր ժողովուրդների մեծ մասին», - նշվում է գրքի ծանուցագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am