Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պուտինը կժամանի Բրազիլիա՝ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին

Պուտինը կժամանի Բրազիլիա՝ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Բրազիլիա՝ ֆուտբոլի աշխարհի աաջնության եզրափակիչ խաղին, որից հետո կկայանա առաջնության անցկացման իրավունքները Ռուսաստանին հանձնելու արարողությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին գրել է «Իզվեստիա» թերթը:

Առաջնության եզրափակչ մրցախաղը տեղի կունենա հուլիսի 12-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում: Լիազորությունների հանձնման արարողությանը, բացի Պուտինից, կմասնակցեն Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, ինչպես նաեւ մարզական աշխարհի բարձրաստիճան աշխատողներ, ներառյալ 2018-ի աշխարհի առաջնության նախապատրաստման կազմկոմիտեի անդամները եւ Ռուսաստանի այն քաղաքների ներկայացուցիչները, որտեղ կանցկացվեն մրցախաղերը:

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանի 11 քաղաքներում: Սպասվում Է, որ մրցաշար կայցելի շուրջ հինգուկես միլիոն մարդ, ներառյալ 700 հազար օտարերկրացիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am