Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մանկական բեսթսելեր 2/16. Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները շարունակում են մնալ պահանջված

Մանկական բեսթսելեր 2/16.  Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները 
շարունակում են մնալ պահանջված

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը կրկին «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար: Գրքին հաջորդում

է Շառլ Պերոյի` «Բուկինիստ» հրատարակչության հրատարակած «Մոխրոտիկը» տիկնիկովգրքույկը: Այն վաղուց չէր ընդգրկվել վարկանիշային աղյուսակում:

Այս գրքին հաջորդում է GSM հրատարակչության «Այբուբեն սպունգանման» գիրքը, որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:

Աղյուսակում տեղ է գտել նաև Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» ժողովածուն: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: 

Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը: 

Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» առաջին անգամ հայտնվել է վարկանիշային աղյուսակում: Այն մանկական հեքիաթ է`նախատեսված 5-10 տարեկան երեխաների համար:

Հովհաննես Թումանյանի մեկ այլ ժողովածու` «Հեքիաթներ»-ը,  այս անգամ «Արևիկ»-ի հրատարակությամբ, ութերորդ հորիզոնականում է:

Իններորդ հորիզոնականում են Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է Անդերսենի մեկ այլ ժողովածու` «Հեքիաթներ»-ը`  այս անգամ «Կռունկ»-ի հրատարակությամբ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 25
2 *

Շառլ Պերրո

«Մոխրոտիկը»

Բուկինիստ 15
3 +5 «Այբուբեն սպունգանման» GSM 15
4 0

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 14
5 -3

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

ՄՀՄ 10
6 *

Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 10
7 նոր

Հովհաննես Թումանյան

«Սուտլիկ որսկանը»

Էդիթ Պրինտ 10
8 -2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 10
9 -6

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 9
10 *

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Կռունկ 9

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am