Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել ավելի քան 150 հազար զբոսաշրջիկ

Տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել ավելի քան 150 հազար 
զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տարվա առաջին եռամսյակում աճել է 20.5 տոկոսով: 2014թ. հունվար-մարտին  հանրապետություն  է ժամանել 154 հազար 471 զբոսաշրջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից,  նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է  162 հազար 73 մարդ կամ 2013թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2 տոկոսով:

Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների,  2014 թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 32.9 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 29.8 տոկոսը` ԵՄ երկրներին և 37.3 տոկոսը` այլ երկրներին:

ԱՊՀ երկրներց առավելի մեծ թիվ է կազմում ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկների թիվը: Եվրամիության երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հիմնականում եղել են Նիդերլանդներից, Իտալիսյից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից: Հայաստան մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել նաև ԱՄՆ-ից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Կանադայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am