Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը Ադրբեջանում հայկական ջարդերը դատապարտող բանաձև է ընդունել

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը Ադրբեջանում հայկական ջարդերը դատապարտող 
բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լուիզիանա  նահանգի Սենատը բանաձև է ընդունել, համաձայն որի` նահանգը պաշտոնապես ճանաչում է ու քննադատում Ադրբեջանում հայերի ջարդերը, ինչպես նաև քննադատում է Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Լուիզիանա նահանգի պաշտոնական կայքը,  Սենատի կողմից ընդունված թիվ 166 բանաձևում նախ պատմական անդրադարձ է կատարվում: «1923թ. Խորհրդային Միության ղեկավարությունն Ադրբեջանի կազմում ստեղծեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ինչից հետո այդ տարածքը վեճի առարկա է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև: 1988թ. Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի դեմ խաղաղ  ցույցեր  սկսեցին` հանուն իրենց ինքնորոշման և ազատության: 1989թ.  Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները սկսեցին քաղաքի հայ բնակչության նպատակադրված ջարդեր իրականացնել: Ադրբեջանական խմբերը հարձակվել և սպանել են հարյուրավոր հայերի փողոցներում, իրենց տներում: Ադրբեջանի ղեկավարության  և Խորհրդային Միության կողմից արտոնված ջարդերը շարունակվել են 3 օր, մինչև կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց և պարետային ժամ մտցրեց՝ վերջ դնելով ճգնաժամին»,- ասված է բանաձևում:

Փաստաթղթում նշվում է, թե քանի որ Սումգայիթում հայերի ջարդերն անպատիժ մնացին, դա նախադեպ ստեղծեց, որպեսզի հայերի նկատմամբ ջարդեր իրագործվեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի այլ տարածքներում: «Այժմ Ադրբեջանը փորձում է խուսափել բռնությունների և դաժանությունների իրականացման պատասխանատվությունից՝ կեղծելով պատմական իրողությունները՝ խորհրդային զորքերի ներգրավվածությունը ներկայացնելով որպես հայերի կողմից Ադրբեջանում նախաձեռնած անկախության շարժման և վայրագությունների կանխում»,- ասված է բանաձևում:

«Այսուհետ Լուիզիանա նահանգի Սենատն արտահայտում է իր աջակցությունը Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ իրականացված ջարդերի ու վայրագությունների զոհերի ընտանիքներին։

Սենատը կոչ է անում ԱՄՆ Նախագահին ու ԱՄՆ Կոնգրեսին բոլոր հնարավոր ջանքերը գործադրել կասեցնելու պատմական փաստերի խեղաթյուրումները՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանում բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Խոջալուի բնակիչների ջարդերի համար»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am