Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵԱՀԿ գործող նախագահը հուլիսի առաջին օրը կլինի տարածաշրջանում

ԵԱՀԿ գործող նախագահը հուլիսի առաջին օրը կլինի տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հստակեցվել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի` Հարավային Կովկաս կատարելիք այցի ժամկետները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային այցը կսկսվի հուլիսի 1-ից: Սկզբում Բուրկհալտերը կայցելի Վրաստան, այնուհետև արդեն Հայաստան ու Ադրբեջան:

Հայաստան ու Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am