Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ջեյմս Ուորլիքը պատրաստվում է հնչեցնել ԼՂ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքական հայտարարությունը

Ջեյմս Ուորլիքը պատրաստվում է հնչեցնել ԼՂ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ 
քաղաքական հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին կխոսի Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամում (Carnegie Endowment for International Peace): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ համանախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Իմ` «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման բանալիները» խորագրով ելույթը վաղը կլինի Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամում: Դա կլինի Միացյալ Նահանգների քաղաքականության հայտարարությունը»,- գրել է Ուորլիքը:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափով տարվող բանակցություններին եւ դրանք Մինսկի գործընթացի շրջանակներում ընթանալու պայմանավորվածություններին, Ադրբեջանը` խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետեւանքների բուն պատճառները, նաեւ փորձեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների եւ բանակցային գործընթացը խոչընդոտող եւ քարոզչական նպատակներ հետապնդող զուգահեռ գործընթացներ է նախաձեռնում մասնավորապես ՄԱԿ ԳԱ-ում եւ Եվրոպայի խորհրդում: Վերջերս Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը քննադատել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ նշելով, որ հնարավոր է ադրբեջանական կողմը պահանջի ամերիկացի համանախագահի հեռացումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am