Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից անխուսափելի է. Շավարշ Քոչարյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից անխուսափելի է. Շավարշ 
Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիան փորձում է իր հայտարարություններով այս կամ այն կերպ խորամանկել, սակայն Հայոց ցողասպանության ճանաչումը նրա կողմից անխուսափելի է: Այս մասին Ծիծառնակաբերդի հուշահամալիրում,  մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, նշեց  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար  Շավարշ Քոչարյանը: «Թուրքիան վաղ թե ուշ գնալու է այդ քայլին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վստահություն հայտնեց Քոչարյանը:

Նրա խոսքով` ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ առկա է հետևողական աշխատանք, որի արդյուքը տեսանելի կլինի:

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, վաղ առավոտից  Ծիծեռնակաբերդում չի դադարում մարդկանց հոսքը: Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցողների թվում են Հայաստանի  և արտերկրի առաջատար հասաքակական-քաղաքական գործիչները, մտավորականներ, պարզապես քաղաքացիներ: Հարգանքի տուրք մատուցեց նաեւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:  

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am