Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արեւմուտքը պետք Է Ռուսաստանի հետ համատեղ լուծի արմատական իսլամի հիմնախնդիրը. Թոնի Բլեր

Արեւմուտքը պետք Է Ռուսաստանի հետ համատեղ լուծի արմատական իսլամի հիմնախնդիրը. Թոնի Բլեր

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքի երկրները պետք Է մոռանան Ռուսաստանի հետ տարաձայնություններն Ուկրաինայի հարցի շուրջը եւ զբաղվեն ամբողջ աշխարհին սպառնացող իսլամական ծայրահեղականության հիմնախնդրի լուծմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ դեսպանորդ Թոնի Բլերը:

«Բոլորովին վերջերս Ուկրաինան երկրորդ պլան մղեց մերձավորարեւելյան թեմատիկան: Բայց Մերձավոր Արեւելքը չի կորցրել կարեւորությունը: Այն, ինչ այնտեղ տեղի Է ունենում, նախկինի պես մեծ սպառնալիք Է ներկայացնում համաշխարհային անտվանգությանը: Տարածաշրջանը, ինչպես նաեւ այն տարածաշրջանները, որոնք գտնվում են դրա սահմաններից դուրս՝ Պակիստանը, Աֆղանստանը, Հյուսիսային Աֆրիկան, ներքաշված են հարատեւ անկայունության մեջ: Ճգնաժամի գագաթին են գտնվում արմատական իսլամը եւ իսլամի քաղաքականացված հայացքները, գաղափարախոսություն, որը աղճատում եւ թաքցնում Է իսլամի ճշմարիտ կանխադրույթները»,- ասված Է նախկին վարչապետի ճառում, որով նա ծրագրում Է ապրիլի 23-ին ելույթ ունենալ Լոնդոնում:     

Նրա կարծիքով՝ արմատական իսլամից բխող հարաճուն սպառնալիքը պահանջում Է անհապաղ եւ համընդհանուր ուշադրություն: Արմատականներն ընդունակ են ապակայունացնելու հասարակությունները եւ ոչնչացնելու գլոբալացման արդի դարաշրջանի նվաճումները:

«Մենք պետք Է ընդունեք հիմնախնդրի գոյությունը եւ, անկախ մեր մյուս դժվարություններից, պատրաստ լինենք մերձենալու եւ համագործակցելու Արեւելքի, մասնավորապես, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ»,- ասել Է Բլերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am