Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բակո Սահակյանի մոտ մայիսյան տոների միջոցառումների անցկացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել

Բակո Սահակյանի մոտ մայիսյան տոների միջոցառումների անցկացման վերաբերյալ 
խորհրդակցություն է կայացել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ հանրապետության հարավային թեւում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասախան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ կառույցների ղեկավարները:

Նախագահը կարեւորել է ծրագրերի պատշաճ կերպով իրականացումը` ընդգծելով, որ դրանց ցանկալի արդյունքները մեծապես կախված են ճիշտ մեկնարկից: Երկրի ղեկավարը հանձնարարկաններ է տվել համապատասխան մարմիններին` աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am