Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ստեղծագործական միությունները պատրաստ են աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված վարչապետի ծրագրերին

Ստեղծագործական միությունները պատրաստ են աջակցել ոլորտի զարգացմանն 
ուղղված վարչապետի ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ստեղծագործական միությունները պատրաստ են աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի` մշակույթի և արվեստի պահպանման, տարածման և զարգացման նախաձեռնություններին և ծրագրերին: Այս մասին միությունների ղեկավարները նշել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հղված նամակում: Մշակույթի գործիչներն ակնկալում են իրենց գաղափարները ներկայացնել նաեւ վարչապետի հետ հանդիպման հնարավորություն ստանալու պարագայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նամակում նշված է.

«Մեծարգո պարոն  վարչապետ,

ամենից և ամենքից առաջ մենք՝ մշակույթի և արվեստի բնագավառի ներկայացուցիչներս, ցանկանում ենք Ձեզ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր, պատասխանատու, արժանապատիվ և պատվախնդիր պաշտոնին արժանանալու համար, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը ա՛յն վստահության համար, որ տածում են Ձեր հանդեպ, մաղթել Ձեզ  քաջառողջություն, տոկունություն, կամք և եռանդ՝ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև ծառացած  քաղաքական, տնտեսական, մշակութային և  բազմաթիվ այլ խնդիրների լուծման ու մեր ազգային իղձերի և  ծրագրերի իրականացման ճանապարհին:

Միաժամանակ, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության  կառավարության կազմում  ակնկալվող հնարավոր և անհրաժեշտ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  առաջարկվող փոփոխությունների համատեքստում, որոնց մասին խոսվում է վերջին օրերս, մենք՝ մշակութային գործիչներս, որ Ձեզ հետ միասին պատասխանատվություն ենք կրում Հայոց պետականության կերտման, հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, ինչպես նաև՝ մշակույթի և արվեստի բնագավառում պետական  քաղաքականության մշակման և  բարեփոխումների ընթացքի համար, որից մեծապես կախված է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագան,  ամենայն  պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ աջակցելու ենք Հայոց մշակույթի և արվեստի պահպանման, տարածման և զարգացման Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ Ձեր բոլոր ա՛յն նախաձեռնություններին և ծրագրերին, որոնք Դուք նպատակահարմար կհամարեք ծանոթացնել և  քննարկել ստեղծագործական միությունների ներկայացուցիչներիս, մշակույթի և արվեստի գործիչներիս հետ:

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո այս  տարիներին եղել են հնարավորություն և  նախադրյալներ պետական մշակութային քաղաքականության մշակման, մշակույթի և արվեստի բնագավառի իրավական կարգավորման համար,  մշակույթի  և արվեստի գործիչների կողմից  ստեղծվել և ստեղծվում են արժեքավոր  ստեղծագործություններ, սակայն   մշակույթի և արվեստի բնագավառում չի եղել հայեցակարգային մոտեցում, ծրագրային   պետական  քաղաքականություն և բնագավառն ամբողջությամբ իրավական  կարգավորման անհրաժեշտություն ունի: Ուստի մենք՝ մշակույթի գործիչներս, ցանկանում ենք հանդիպել Ձեզ հետ, քննարկել  բնագավառին վերաբերող խնդիրները՝ ստանձնելով այդ պատասխանատվությունը»:

Նամակն ստորագրել են Հայաստանի ստեղծագործական բոլոր միությունների ղեկավարները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am