Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հարավային Կորեայում նավաբեկությունից փրկված դպրոցի փոխտնօրենն ինքնասպանությամբ վերջ Է տվել կյանքին

Հարավային Կորեայում նավաբեկությունից փրկված դպրոցի փոխտնօրենն 
ինքնասպանությամբ վերջ Է տվել կյանքին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Անսան քաղաքի դպրոցի փոխտնօրենը, որը «Սեւոլ» լաստանավի փրկված ուղեւորներից մեկն էր, ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը:

51-ամյա փոխտնօրենի մարմինը հայտնաբերվել Է ապրիլի 18-ին տեղական ժամանակով ժամը 16:05-ին: Կան ազգանունով տղամարդը կախվել Էր Չինդո մարզասրահից ոչ հեռու գտնվող սոճուց, որտեղ գտնվում են խորտակված նավի բոլոր փրկված ուղեւորները: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ  Կանը մահվանից առաջ գրություն չի թողել:

Ինչպես այսօր հաղորդել Է The Chosun Ilbo թերթը, Հարավային Կորեայի ափերի մոտ ջրասույզ եղած «Սեւոլ» լաստանավի նավապետ Լի Չժուն Սոկը կարող Է դատապատվել հինգ տարվա ազատազրկման եւ դրամական տուգանքի: «Լին եւ նրա անձնակազմը ենթարկվել են քրեական պատասխանատվության: Համապատասխան օրենքների համաձայն՝ նավի նավապետն արտակարգ իրադրության դեպքում պարտավոր Է ձեռնարկել մյուսներին փրկելու անհրաժեշտ քայլեր»,- գրել Է հրատարակությունը: Մինչդեռ, թերթը հիշեցնում Է, որ 69-ամյա նավապետ Լի Չժուն Սոկը եւ անձնակազմի առանձին անդամներ եղել են նրանց թվում, ովքեր առաջինն են հեռացել նավից:

Ինչպես հայտնի Է դարձել, պատահարի պահին նավը վարել Է նավապետի 26-ամյա երրորդ օգնականը, որն ընդամենը մեկ տարվա փորձառություն ունի: Դա, մասնագետների կարծիքով՝ նույնպես նպաստել Է իրադարձությունների ցավալի զարգացմանը: 

Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքները վերսկսվել են ապրիլի 18-ի առավոտյան: Վերջին տվյալներով` ողբերգության զոհերի թիվը հասել Է 28-ի,  271 ուղեւոր համարվում Է անհայտ կորած: Փրկվել Է 179 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am