Ղազախստանում սկանդալ Է բորբոքվում Հիտլերին նվիրված հանդեսի թողարկման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում լայն հասարակական արձագանք Է առաջացրել «Աիզ ադամ» («Մարդ-լեգենդ») հանդեսի ապրիլյան համարի պատմությունը, որն ամբողջությամբ նվիրված Է Ադոլֆ Հիտլերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանրապետության իշխանություններն անհապաղ արձագանքել են պատահածին: «Հանդեսի համարի բովանդակությունն ունի Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենսդրության խախտման նշաններ սոցիալական, ազգային, սեռային, ռասայական կամ կրոնական թշնամության բորբոքման մասով (Ղազախստանի Հանրապետոււթյան Քրեական օրենսգրքի 164-րդ հոդված)»,- նշված Է Ղազախստանի կապի եւ տեղեկատվության գործակալության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ղազախստանի Քրեական օրենսգրքի համաձայն՝ այս հանցագործության համար պատժի առավելագույն ժամկետը մինչեւ 12 տարվա բանտարկություն Է:
«Գործակալությունն սպառիչ միջոցներ Է ձեռնարկում սույն փաստով»,- նշված Է հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում