Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արգենտինայում 130 մետր երկարությամբ շոկոլադե բատոն են պատրաստել

Արգենտինայում 130 մետր երկարությամբ շոկոլադե բատոն են պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում պատրաստել են աշխարհում ամենամեծ շոկոլադե բատոնը. նրա երկարությունը 130 մետր Է, քաշը՝ 800 կիլոգրամ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անլեով տեղական մամուլին, հսկայական բատոնի պատրաստումը, որը շոկոլադի ազգային տոնի շրջանակներում տեղի Է ունեցել Սան Կառլոս դե Բարիլոչե առողջարանային քաղաքում, տեւել Է ընդամենը 20 րոպե: Դրա ստեղծմանն ընդհանուր առմամբ մասնակցել Է 35 հրուշակագործ, ովքեր հուսով են, որ իրենց  ստեղծագործությունը տեղ կգրավի Գիննեսի ռեկորդների գրքում:

Շոկոլադե բատոնը տրոհել են 23 հազար մասի եւ բաժանել հանդիսատեսներին, ովքեր հետեւում Էին գործողությանը եւ այն  նկարահանում իրենց շարժական հեռախոսների տեսախցիկներով:

Սակայն շոկոլադի տոնը, որն արդեն երրորդ անգամ Է անցկացվում Սան Կառլոս դե Բարիլոչե առողջարանային քաղաքում (Ռիո Նեգրոյի նահանգ), դրանով չի ավարտվում: Հրուշակագործներն արդեն հասցրել են պատրաստել 5 մետր տրամագծով եւ 9 մետր բարձրությամբ զատկական շոկոլադե ձու: Դրա արտադրության համար օգտագործվել Է 4 տոննա շոկոլադ, որով հռչակված Է այս գեղատեսիլ փոքրիկ քաղաքը, որը տարածվում Է Պատագոնիայի լեռների եւ լճերի միջեւ՝ մայրաքաղաք Բուենոս Այրեսից 1600 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am