Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Աստղագետների հայտնաբերած մոլորակը շատ նման Է Երկրին

Աստղագետների հայտնաբերած մոլորակը շատ նման Է Երկրին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղագետները հայտնաբերել են մի մոլորակ, որը, նրանց խոսքով՝ այնպիսի նմանություն ունի Երկրին, որպիսին չունի գիտությանը հայտնի մոլորակներից ոչ մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Kepler-186f» անվանումն ստացած մոլորակը գտնվում է այսպես կոչված «բնակելի գոտում»՝ աստղից այնպիսի հեռավորության վրա, որտեղ բարենպաստ պայմաններ կան կյանքի ծագման համար: Այնտեղ ո՛չ չափազանց ցուրտ Է, ո՛չ Էլ չափազանց շոգ, եւ գիտնականները կարծում են, որ մոլորակի մակերեւույթին կարող Է լինել ջուր հեղուկ վիճակում. դա հանգուցային պայման Է կենդանի օրգանիզմների զարգացման հնարավորության համար:         

Աստղը, որի շուրջը պտտվում է մոլորակը, գտնվում է Երկրից մոտավորապես 500 լուսային տարի հեռավորության վրա: Աստղն ինքը մի քիչ փոքր ու սառն Է Արեգակից, իսկ մոլորակն, ընդհակառակը, փոքր-ինչ մեծ Է Երկրից՝ մոտավորապես մեկ տասնորդական մասով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am