Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ալժիրում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ալժիրում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրում ապրիլի 17-ի առավոտյան բացվել են բոլոր ընտրատեղամասերը, և քաղաքացիներն ընտրում են երկրի Նախագահին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  արաբական լրատվամիջոցները, նախագահական ընտրություններին մասնակցում է 6 թեկնածու, նրանց թվում՝ նաև մեկ կին: Քվեարկելու իրավունք ունեն շուրջ 23 միլիոն քաղաքացիներ: Ալժիրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ մոտ 260 հազար ոստիկաններ կապահովեն ընտրությունների անվտանգությունը:

Հաղթելու ամենահավանական թեկնածուն գործող Նախագահ Աբդ ալ Ազիզի Բոթիֆլիկան է, ով Ալժիրը ղեկավարում է 1999թ.-ից և, հաղթելու դեպքում, կստանա նախագահական 4-րդ մանդատը:

Նրա մրցակից է համարվում 69-ամյա անկախ թեկնածու Ալի Բենֆլիսը: Մյուս թեկնածուներն են Լուիզա Հանունը, «Ալ Մուսթակբալ ճակատի» ներակայացուցիչ Աբդ ալ Ազիզ Բելայիդը, «Ալժիրի ազգային ճակատի» ղեկավար Մուսա Թուաթին և «Ահդ 54» կուսակցության ղեկավար Ալի Ֆաուզի Ռեբայինը:

Ալժիրում Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am