Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հալեպում հայ է վիրավորվել

Հալեպում հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպը դժվարին վիճակում է հայտնվել ապրիլի 17-ի վաղ առավոտից: Պատերազմական վիճակ է տիրում Հալեպի բազմաթիվ շրջաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի լրատվական գրասենյակը, մինչև այժմ տեղեկություններ են ստացվել մեկ հայ վիրավորի մասին: Վիրավորը 1966թ. ծնված Կարո Ավագյանն է, ով վիրավորվել է Ջաբրիի շրջանում: Աղբյուրի տեղեկացմամբ` հայաբնակ մի քանի շրջաններ, այդ թվում` Նոր Գյուղը և Սուլեյմանիեն, գրեթե ամայացած են: Հիմնական բախումները տեղի են ունենում Աղիոլ, Բաբ ալ Հադիդ և Սեթենեթ Հանանու շրջաններում: Մյուս կողմից օգնություն է ցուցաբերվում բնակիչներին, բաժանվում են սննդամթեք և կենցաղային պարագաներ, վիրավորները փոխադրվում են հիվանդանոցներ:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ հրասանդներից մեկն ընկել է Սուլեյմանիե թաղամասի Հաջ Հաբիբ թաղամասի հայի բնակարանի վրա, որից հրդեհ է բռնկվել: Թաղամասի հայ երիտասարդները փորձել են մարել կրակը մինչև հրշեջների ժամանումը: Բարեբախտաբար, վնասը միայն նյութական է: 

«Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից տեղեկացանք, որ հրաձգությունը, պայթող ռումբերը, ուղղաթիռների, թնդանոթների և բախումների ձայները մինչև առավոտ Հալեպի բնակչությանը լարված վիճակում են պահել: Իսկ առավոտյան երկրաշարժի ուժգնությամբ երեք պայթյուն ցնցել են քաղաքը: Պարզվել է, որ պայթյունները որոտացել են Սայիդ Ալի, Սեքենեթ Հանանու և Հին Հալեպ շրջաններում: Քաղաքում ծայրաստիճան վտանգավոր վիճակ է:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվն անցնում է 80-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am