Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գալուստ Սահակյանը մեկնաբանել է ՕԵԿ-ական նախարարների` կուսակցությունը լքելու քայլը

Գալուստ Սահակյանը մեկնաբանել է ՕԵԿ-ական նախարարների` կուսակցությունը 
լքելու քայլը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը լքելու նախարարի պաշտոնակատարների որոշումը քաղաքական ուժի սկզբունքների փոփոխության արդյունք է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՕԵԿ նախկին անդամներ, նախարարի պաշտոնակատարներ Սերգո Կարապետյանի, Սամվել Թադևոսյանի և Արմեն Երիցյանի որոշմանը կուսակցության շարքերը լքելու մասին: «Ինձ համար ընդունելի չէ, երբ որևէ քաղաքական ուժի այն դերակատարները, ովքեր հասարակությանը ներկայացնում են իրենց կուսակցությունը, լքում են այն: Սակայն եթե կուսակցությունը փոխում է իր քաղաքական սկզբունքը, ցանկացած անդամ ազատ է իր որոշման մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Հարցին, թե պատրաստ է նա լքել ՀՀԿ-ն, եթե վերջինս զրկվի իշխանությունից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե Հանրապետականը որդեգրի սոցիալիստական գաղափարախոսությունը, ես միանգամից դուրս կգամ, բայց կմնամ Հանրապետական»:

ՕԵԿ-ն ապրիլի 16-ին հայտարարեց, որ կոալիցիոն կառավարությունում մնալը ոչ նպատակահարմար եւ խնդրահարույց է համարել, իսկ կուսակցության քվոտայով գործադիրում գտնվող նախարարը որոշում են կայացրել լքել կուսակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am