Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թաիլանդը գլխավորել Է Հարավարեւելյան Ասիայի առավել «խմող» երկրների ցուցակը

Թաիլանդը գլխավորել Է Հարավարեւելյան Ասիայի առավել «խմող» երկրների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդը գլխավորել Է Հարավարեւելյան Ասիայի առավել «խմող» երկրների ցուցակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում, որը կազմվել Է ըստ անցյալ տարվա արդյունքների:

Ալկոհոլի օգտագործումը փոքր-ինչ պակաս Է Լաոսում եւ Ֆիլիպիններում, որոնք այդ ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը:

Հետազոտության տվյալների համաձայն՝ Թաիլանդի միջին վիճակագրական բնակիչը տարվա ընթացքում սպառում Է 7,08 լիտր սպիրտ: Այդ թիվը մոտավորապես համապատասխանում Է 226 շիշ գարեջրին կամ 26 շիշ թունդ ալկոհոլային խմիչքին: Չնայած Հարավարեւելյան Ասիայի ամենաշատ «խմող» երկրի կարգավիճակին, Թաիլանդում գոյություն ունեն ալկոհոլի վաճառքի խիստ սահմանափակումներ: Խանութներում այն չի կարելի գնել տեղական ժամանակով ժամը 14:00-ից մինչեւ 17:00-ն, ինչպես նաեւ կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը հինգը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ անցյալ տարի տարածաշրջանում ամենաքիչ «խմող» երկրները դարձել են Մյանման եւ Ինդոնեզիան, որտեղ ալկոհոլի գործածության ցուցանիշը մեկ մարդու հաշվով կազմել Է կես լիտրից փոքր-ինչ ավելի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am