«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 600 հազար դոլարի առքուվաճառք
16:27, 14 Ապրիլ 2014
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ապրիլի 14-ին կայացել է 600 հազար դոլարի առքուվաճառք՝ 415.25 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման գինը կազմել է 415.25 դրամ, գործարքների քանակը՝ 4:
Մարտի 20-ին նույն բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 414.38 դրամ: Մարտի 21-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Մարտի 24-ին դոլար/դրամ փոխարժեքը կազմել է 413.62, 25-ին՝ 412.07, 26-ին՝ 412, 28-ին և ապրիլի 1-ին՝ 414, ապրիլի 2-ին՝ 415.08, ապրիլի 3-ին և 4-ին՝ 415.5, 8-ին՝ 415, 9-ին՝ 415.52, 10-ին՝ 415.7, 11-ին՝415.67 դրամ: Մարտի 27-ին, 31-ին և ապրիլի 7-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում