Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտակ Զաքարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություն­նե­­րի հա­ն­ձնա­ժողովի նախագահին

Արտակ Զաքարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություն­նե­­րի 
հա­ն­ձնա­ժողովի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ար­­­­տակ Զաքարյանը նամա­կով դիմել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություն­նե­­րի հա­ն­ձնա­ժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակում Զաքարյանը նշել է, որ Հայաստանում ոգևորությամբ են ընդունել, որ ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը կոչ է անում Սենատին հիշատակել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և քաջարելում է Միացյալ Նահանգների Նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտահայտում և ընդունում է այս սարսափելի հանցագործության դասերը:

«Մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ՝ Հայաստանի վաղեմի բարեկամին, այս ջանքերը առաջնորդելու համար, և ցանկանում ենք արտահայտել մեր երախտիքը բոլոր սենատորներին, ովքեր քվեարկել են այս կարևոր բանաձևի օգտին: Մենք նաև ոգեշնչված ենք Ձեր պարզ, բայց միանշանակ և հստակ հայտարարությամբ. Ցեղասպանությունը ցեղասպանություն է, և դուք չեք կարող այն կոչել այլ կերպ, դուք կարիք ունեք ճանաչելու այն»,- ընդգծել է ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էական նշանակություն ունի. այն անկասկած կլինի նոր խթան Ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացի համար, որի ժամանակը վաղուց հասել է:

Զաքարյանն ընդգծել է՝ քանի որ արագորեն մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն, այս ոճրագործության՝ ըստ հարմարավետության բնորոշումը չի կարող այլևս ընդունելի լինել ամերիկյան ժողովրդի համար, որն ունի խորը արմատավորված վստահություն ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդասիրության և պատմական արդարության համընդհանուր արժեքների նկատմամբ: «Մենք մնում ենք հույսով, որ Ձեր առաջնորդության ներքո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը լավ փաստագրված է ամերիկյան արխիվներում, կհասնի իր տրամաբանական ավարտին՝ խափանելով ապարդյուն ջանքերը՝ ուղղված այս սարսափելի հանցագործությունը մոռացության մատնելուն, և կանխարգելելով հակամարդկային նոր նմանատիպ գործողությունները:

Ընդունեք խնդրեմ, սենատոր, հարգանքներիս հավաստիքը»,- նշել է Զաքարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am