Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Քեսաբում խաղաղ բնակչության վրա հարձակումները

Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Քեսաբում խաղաղ բնակչության վրա 
հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու Քեսաբ գյուղաքաղաքի ճակատագիրը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը մամուլի ասուլիսի ժամանակ Քեսաբի դեպքերի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան նշել է, որ Չինաստանի համար ընդունելի չէ խաղաղ բնակչության նկատմամբ ցանկացած ոտնձգություն:

«Չինական կողմը հերթական անգամ կոչ է անում Սիրիայում գործող ուժերին անհապաղ դադարեցնել բռնությունն ու գործադրել ջանքեր խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար, այդ թվում` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների: Չինական կողմը կոչ է անում նաեւ, որ կարճ ժամանակահատվածում մեկնարկի ժնեւյան բանակցությունների երրորդ փուլն ու սիրիական հարցի առնչությամբ քաղաքական որոշում կայացվի, որպեսզի մոտ ապագայում հաստատվի խաղաղություն եւ կայունություն Սիրիայում»,- ասել է Խուն Լեյը:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ լուրերը հակասական են:

Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում, Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա` տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապրիլի 8-ին մերժել է Սիրիայում Քեսաբի վրա  կատարված  հարձակումը քննարկելու եւ այն դատապարտելու Ռուսաստանի առաջարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am