Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքիան պատերազմ և անկայունություն է հրահրում Սիրիայում` հայերին կրկին բնաջնջելու նպատակով. Թալալ Խրայիս

Թուրքիան պատերազմ և անկայունություն է հրահրում Սիրիայում` հայերին կրկին 
բնաջնջելու նպատակով. Թալալ Խրայիս

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ալ Նուսրա ճակատ» ծայրահեղական վարձկանների միջոցով Թուրքիան պատերազմ և անկայունություն է հրահրում` հայերին կրկին բնաջնջելու, նրանց գերեզմանները և եկեղեցիները պղծելու համար: Էրդողանի կառավարությունը շարունակում է հալածանքները հայերի դեմ: Թուրքիայի կողմից սատարվող ահաբեկիչներն ավերում և պղծում են Սիրիայի Քեսաբ քաղաքի հայկական եկեղեցիները և գերեզմանները: Բացի դրանից, ՆԱՏՕ-ի անդամ երկրում ռեկորդային թվով լրագրողներ գտնվում են բանտերում: Այս մասին «Արմենպրես»-ի համար պատրաստած հոդվածում նշում է իտալա-արաբական  «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը:  «Թուրքիայի բռնակալ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի արարքը զարմանալի չէր լրագրողներից և ոչ մեկիս համար, քանի որ նա իր երկրի ներսում սահմանափակում է խոսքի և կարծիքի հիմնարար ազատությունները` տեղ չթողնելով նաև մյուս կուսակցությունների պրոպագանդայի համար: Լրագրողների դեմ հարատև ճնշումները և բանտարկությունները Թուրքիայում հասնում են ամենաբարձր մակարդակի: Միայն տեսեք` ինչ է կատարվում Սիրիայում, ուր նոր օսմանցիների կողմից սատարվող ահաբեկիչներն ավերում են եկեղեցիները, սպանում քրիստոնյաներին, և ուր շարունակվում է հայերի սպանդը չափավոր իսլամի հետևորդների կողմից. սպանդ, որ սկսվելով 1915 թվականի կոտորածներով` շարունակվում է մինչև անցած շաբաթ Քեսաբի անմեղ բնակիչների սպանություններով»,- նշում է հեղինակը:

Լրագրողը հաղորդում է, որ Սիրիայի հյուսիսային հատվածի իր գործընկերները հաստատել են թուրքական բանակի կողմից սահմանը «Ալ Քաիդային» առընթեր 5000 իսլամիստ ծայրահեղականների համար բացելու և նրանց մուտքը Քեսաբ ապահովելու մասին լուրերը: Նա նաև նկատում է, որ դա Թուրքիայի և Սիրիայի միջև կնքված 40 տարվա պայամանգրի կոպիտ խախտում է, ըստ որի` արգելվում է թուրքական բանակի ներկայությունը սահմանին:  

Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը նույնպես քննադատել է Քեսաբի վրա հարձակումները` կոչ անելով Իտալիայի կառավարությանը հանդիպել Իտալիայում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանների հետ և իր բողոքը հայտնել այդ երկրների վարած հակահայկական քաղաքականության վերաբերյալ: «Ասսադակահ» կենտրոնը նման պահանջով նամակներ է ուղղել Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինիին, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի անդամ Ֆաբրիցիո Չիկիտոյին, սենատոր Պիեր Ֆերդինանդո Կազինիին և Իտալիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայուցչության ղեկավար Լուչո Բատիստոտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am