Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գյուղատնտեսության փոխնախարարը գիտի, թե ինչով է Հայաստանը զարմացնելու բելառուս և ղազախ սպառողին

Գյուղատնտեսության փոխնախարարը գիտի, թե ինչով է Հայաստանը զարմացնելու 
բելառուս և ղազախ սպառողին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պտուղ-բանջարեղենը, պահածոները, ալկոհոլային խմիչքներն ու ձուկը կարող են Մաքսային միության անդամ Բելառուսի և Ղազախստանի հետ փոխշահավետ առևտրի հնարավորություն ստեղծել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը՝ պատասխանելով հարցին՝ թե Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում հիմնականում խոսվում է Ռուսաստանի հետ առևտրի մասին՝ անտեսելով բելառուսական և ղազախական շուկաները և թե ինչո՞վ կարող է Հայաստանը զարմացնել այդ երկրների գյուղմթերք սպառողին: «Իհարկե պարտադիր չէ, որ մենք գնանք այնտեղ և զարմացնենք նրանց: Բայց մենք զարմացնելու բաներ ևս ունենք` մեր պտուղ-բանջարեղենը, մեր բանջարեղենային պահածոները, մեր ձուկը. սրանք հիմք կտան, որպեսզի մենք նրանց հետ փոխշահավետ առևտրային հարաբերությունների մեջ մտնենք»,- ասաց Բաղիյանը՝ հավելելով, որ մեր կոնյակն ու գինին այսօր էլ տարածված են Բելառուսում և Ղազախստանում: Գյուղատնտեսության նախարարը նշեց Ղազախստանում պտուղ-բանջարեղենի, պահածոների պահանջարկի մասին և կարևորեց այդ ուղղությամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը:

Հայաստան-Բելառուս ընդհանուր ապրանքաշրջանառությունն անցյալ տարի հասել է մոտ 50 միլիոն դոլարի, որից 8.5 միլիոնը կազմել է արտահանումը: 2012 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ցուցանիշը կազմել է ավելի քան 40 միլիոն դոլար: Նախորդ տարի Հայաստանից Բելառուս արտահանվել են հիմնականում սպիրտային ըմպելիքներ (6.6 միլիոն դոլարի): Բելառուսից Հայաստան ներմուծման ցուցանիշն անցյալ տարի ապահովել են անվադողերը (9.2 միլիոն դոլարի), բեռնատարները (5.7 միլիոն դոլարի), տրակտորները (3.1 միլիոն դոլարի), ինչպես նաև դեղամիջոցները, նավթամթերքը և այլ ապրանքներ:

Հայաստան-Ղազախստան ապրանքաշրջանառության ընդհանուր ցուցանիշն անցյալ տարի կազմել է ավելի քան 8 միլիոն դոլար, որից արտահանում՝ մոտ 7.3 միլիոն դոլար: Մեր երկրից Ղազախստան են արտահանվել սպիրտային ըմպելիքներ (2.4 միլիոն դոլարի), ոսկերչական իրեր (1.5 միլիոն դոլարի), հուշարձանի քարեր (1.2 միլիոն դոլարի) և այլն:

Հակոբ Վարդանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am