Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բրեդ Շերմանը կոչ է արել Քերիին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

Բրեդ Շերմանը կոչ է արել Քերիին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական 
օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել պետքարտուղար Ջոն Քերիին հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնություն հատկացնելու գաղափարից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականը ելույթ է ունեցել 2014 թվականի մարտի 13-ին` ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ատաքին քաղաքականության բյուջեի քննարկման ժամանակ:

«Ես ողջունում եմ Ջոն Քերիին, սենատոր եղած տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մղած պայքարի համար և հույս ունեմ, որ որպես ԱՄՆ պետքարտուղար դուք կշարունակեք նույն կերպ վարվել: Եվ իհարկե, ի նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպային քնի ժամանակ սպանած ադրբեջանցի սպան փառաբանվել և խրախուսվել է իր երկրում, ինչպես նաև ագրեսիայի մյուս դրսևորումները, ես հույս ունեմ, որ դուք կվերանայեք և կհրաժարվեք Ադրբեջանին որևէ ռազմական օգնություն տրամադրելու գաղափարից, ինչպես նաև կնախազգուշացնեք ադրբեջանցիներին, որ պարզապես վրդովվեցնող է նրանց կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայան թռչող քաղաքացիական ինքնաթիռի վրա կրակ բացելու սպառնալիքը»,- նշել է կոնգրեսականը:

ԱՄՆ-ն նվազեցրել է Ադրբեջանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության ծավալը: 2014 թվականին այդ երկրին տրվել էր 15,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն, իսկ արդեն 2015-ին ԱՄՆ հատկացման չափը հասել է 12,7 միլիոն ԱՄՆ դոլարի: Տրամադրվելիք գումարից 9,6 միլիոնը կուղորդվի Ադրբեջանին տնտեսական աջակցման համար, 800 հազար ԱՄՆ դոլարը` թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի, 600 հազարը` ռազմական ուսուցման, 1,7 միլիոն ԱՄՆ դոլարը` ռազմական աջակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am