Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գրոսմայստերներ Հակոբյանը եւ Սարգսյանը շարունակում են հավակնել Եվրոպայի առաջնության մեդալների

Գրոսմայստերներ Հակոբյանը եւ Սարգսյանը շարունակում են հավակնել Եվրոպայի առաջնության  մեդալների

ԵՐԵՎԱՆ, 12  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի Է խաղացել գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի հետ Երեւանում ընթացող Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության 9-րդ փուլում: Հայկական եւս մեկ դերբիում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթել Է գրոսմայստեր Արման Փաշիկյանին:

Հակոբյանը եւ Սարգսյանը վաստակել են 6,5-ական միավոր` 9 հնարավորից, եւ շարունակում են հավակնել բարձր տեղերի այս մրցաշարում:

 Ինչպես տեղեկացնում Է  «Արմենպրես»-ն, այս պարտիաները փուլի կենտրոնական պարտիաներից Էին:

Իններորդ փուլը բացառիկ Էր ոչ-ոքիների քանակով: Մրցաշարի առաջատար, ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Մոտիլյովը ոչ- ոքի Է խաղացել Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ եւ 7,5 միավորով շարունակում Է միանձնյա գլխավորել առաջնության աղյուսակը: Ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները գրոսմայստերներ Եվգենի Նայերը, Ռադոսլավ Վոյտաշեկը, Վլադիմիր Ֆեդոսեեւը , Դավիթ Նավարան: Գրեթե բոլոր պարտիաները անցան լարված կամ հավասար մրցապայքարում, քանի որ առաջնության վերջին փուլերում մասնակիցները չեն ցանկանում դիմել ռիսկի:

Ութ փուլերից հետո 6 միավոր վաստակած 14 շախմատիստներից միայն  գրոսմայստեր Սոլակ Դրագանն Է կարողացել Է 9-րդ փուլում հաղթանակ տոնել եւ 7 միավորով դուրս գալ 2-րդ տեղ:

Հայաստանի մի խումբ շախմատիստներ՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Դավիթ Քալաշյանը 9-րդ փուլից հետո վաստակել են 5-ական միավոր:

Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությունը կավարտվի մարտի 14-ին: Տասներորդ փուլը տեղի կունենա մարտի 13-ին, իսկ վերջին փուլը ՝ մարտի 14-ին, եւ այն որը կմեկնարկի սովորականից ավելի շուտ՝ ժամը 14.00-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am