Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Յուրա Մովսիսյանը հավակնում է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Յուրա Մովսիսյանը հավակնում է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Sovsport կայքը սկսել է տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը: Լավագույնների ցուցակում նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն է: Մարզական կայքի ցուցակում ընդգրկված է 30 ֆուտբոլիստ:

Այս պահի դրությամբ Մովսիսյանը երկրորդն է` 236 ձայնով: Առաջին տեղում «Սպարտակ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովն է (1000 ձայն): Քվեարկություն մեկնարկել է դեկտեմբերի 15-ին, կեզրափակվի դեկտեմբերի 27-ին:

Առաջին շրջանից հետո Մովսիսյանը դարձել է 12 գոլի հեղինակ:

Կարող եք քվեարկել այստեղ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am