Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ցեղասպանության թանգարանը համալրել են քարտեզագրական նոր նյութեր

Ցեղասպանության թանգարանը համալրել են քարտեզագրական նոր նյութեր

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է քարտեզագրական նոր նյութերով, որոնք թողարկվել են 1920-ականների առաջին կեսին: Ինչպես այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ամերիկյան, գերմանական, բրիտանական քարտեզագրական այս նյութերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանցում առկա են նաև արդեն Հանրապետական հռչակված Թուրքիայի սահմանները: Ըստ այդմ, Թուրքիայի արևելյան սահմանն անցնում է այն սահմանագծով, որը հաստատվել էր ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924թթ.) իրավարար վճռով:

Քարտեզագրական այս նյութերը լավագույն վկայությունն են այն բանի, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Հայաստանի և Թուրքիայի սահմանագիծը համարվել է 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահի կողմից հաստատված սահմանագիծը, որը միջազգային որևէ համաձայնագրով չի ենթարկվել փոփոխության և չեղյալ չի համարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am