Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Կացնով և գրչով». Русский Репортер-ն անդրադարձել է Ադրբեջանի ներկա իրականությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին

«Կացնով և գրչով». Русский Репортер-ն անդրադարձել է Ադրբեջանի ներկա 
իրականությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբեմն ազգի խիճղ լինելու համար պետք է դառնալ ժողովրդի թշնամին: Ռուսական Русский Репортер-ը հրապարակել է հոդված «Կացնով և գրչով» խորագրով, որում անդրադարձել է Ադրբեջանի ներկա իրականությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին` փորձելով հասկանալ դրանց պատճառներն ու դրսևորումները: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցըը որոշակի կրճատումներով.

«2004 թվականի փետրվարի 18-ի երեկոյան ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը խանութից կացին գնեց: Ամբողջ գիշեր նա, Բուդապեշտի զինվորական հանրակացարանի իր սենյակում նստած, սրում էր կացինը: Դրանից մեկ ամիս առաջ նա ժամանել էր այստեղ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացների: Նրա հետ միասին դասընթացներին ներկա էին երկու երիտասարդ լեյտենանտներ Հայաստանից: Սաֆարովը մի քանի անգամ նրանց հանդիպել էր միջացնքներում: Սկզբում հայերը ողջունում էին նրան, սակայն Սաֆարովը չէր պատասխանում: Վերջին անգամ նրան հանդիպելով միջանցքում` հայերը ժպտացին և նրանցից մեկը մյուսին ինչ-որ բան ասաց: Այդ պահին Ռամիլը հասկացավ, որ կանի: Համագործակցությունը հանուն խաղաղության նա հետևյալ կերպ իրագործեց. առավոտյան ժամը 5-ին մտավ Գուրգեն Մարգարյանի սենյակ, որը կողպված չէր, միացրեց լույսը և մի քանի հարվածներով կտրեց գլուխը… Դատարանում նա որևէ կերպ չղզջաց արածի համար` հայտարարելով, որ ափսոսում է միայն նրա համար, որ չսպանեց մյուս հային: Նրան ցմահ ազատազրկման դատապարտեցին:

2012 թվականի օգոստոսին Ադրբեջանը հայտարարեց Հունգարիայից 3 միլիարդ եվրոյի պետական պարտատոմսեր գնելու մտադրության մասին: Դրանից անմիջապես հետո Ռամիլ Սաֆարովը արտահանձհնվեց Ադրբեջան` հայրենիքում պատիժը կրելու համար: Նրան ազատ արձակեցին հենց օդանավակայանում, նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրաման` նրան ներում շնորհելու վերաբերյալ, լեյտենանտին մայորի կոչում շնորհեց, նրան բնակարան նվիրեց և կարգադրեց սպայական թոշակ վճարել այն ութ տարիների համար, որոնք նա անցկացրել էր բանտում: Ռամիլին դիմավորեցին որպես ազգային հերոսի: Անգամ նրա հարսանիքը դարձավ համաժողովրդական ուրախություն:

Այս ամենը տեսնելով` ադրբեջանական գրականության կենդանի դասական Աքրամ Այլիսլին որոշեց խմբագրություն ուղարկել այն գրվածքը, որն արդեն վեց տարի նրա սեղանին էր: Դա 1990 թվականին Բաքվում հայերի ջարդերիի մասին պատմող «Քարե երազներ» գիրքն էր: Այն դեկտեմբերին հրատարակվեց «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում: Հունվարին այն կարդացին Ադրբեջանում, և Աքրամը դարձավ դավաճան: Փետրվարին նրա գրքերն այրում էին հրապարակներում, տարբեր քաղաքներում անցկացվում էին ցույցեր, մարդիկ բղավում էին. «Այլիսլին հայ է»:

Նախագահ Ալիևը զրկեց նրան ժողովրդական գրողի կոչումից և անձնական թոշակից: Կրթության նախարարությունը նրա ստեղծագործությունները հանեց դպրոցական ծրագրից: Կովկասի մահմեդականների վարչությունը Այլիսլիին կրոնն ուրացող անվանեց: Ադրբեջանի գրողների միությունը նրան հանեց իր շարքերից: Խորհրդարանի պատգամավորները պահանջեցին արյան հետազոտություն անել` պարզելու, թե արդյոք Այլիսին հայ է: Իշխանամետ «Յենի Ազերբայջան» կուսակցությունը հայտարարեց, որ 12 հազար մանաթ կտա նրան, ով կկտրի Այլիսլիի ականջը:

Բաքվեցիները

Ինքնաթիռում ես թռչում եմ պատկառելի բեղավոր տղամարդկանց հետ: Նրանք սառը, փակ հայացքներ ունեն, որոնք  տարածված են Կովկասում: Թվում է, թե հայացքն ասում է, որ դրա տերն ընդհանրապես չի հավատում ընդհանուր ճշմարտությանը:

Բաքուն լողում է փողի մեջ: Քաղաքի կենտրոնը ճոխ է հարդարված: Նարնջագույն լուսարձակներից թվում է, որ այստեղ ամեն ինչ ոսկուց է: Մոսկվան Բաքվի համեմատ մոխրագույն ծայրամաս է թվում: Ակնհայտ է, որ երկրում փողը ծախսելու էլ տեղ չկա: Օդանավակայանից եկող ճանապարհին անցնում ես Հեյդար Ալիևի տիեզերական թանգարանի մոտով: «Ազգի հանգուցյալ հայրը» քեզ է նայում ամեն երրորդ ցուցանակից: Դրանց արանքում լուրջ դեմք է ընդունել նրա «արքայական» որդին, սակայն դա նրա մոտ վատ է ստացվում. Իլհամի տեսքը կուշտ է և ոչ չար: Հայրն ու Որդին ամենուր են: Անձի պաշտամունքի բանաձևը ներմուծվել է Թուրքիայից. իշխանությունները Հեյդար Ալիևից ուզում են սարքել տեղական Աթաթուրք` ազգայնական գաղափարի առաջնորդ: Բաքուն իր փողոցներով գրեթե չի տարբերվում Անկարայից: Ոստիկանների և զինվորների հագին թուրքական համազգեստ է:

Ամբողջ օրը ես քայլում եմ կենտրոնով, նստում եմ նստարաններին և հարցնում տեղացիների կարծիքը Աքրամ Այլիսլիի և Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ: Այլիսլիի մասին խոսելիս բոլորն անհարմար դրության մեջ են հայտնվում: «Մենք չենք հասկանում, թե ինչու նա այդպես արեց»,- ասում են նրանք: Սակայն երբ ես արտաբերում եմ Ռամիլ Սաֆարովի անունը, նրանց աչքերը փայլում են, դեմքերը ջերմանում են և ժպտում: «Նա մեր հերոսն է: Մենք այնքան ուրախ ենք, որ նա վերադարձել է»,- ասում են նրանք:

Փողոցում բոլորը համաձայնում են այն ձևակերպմանը, որ Իլհամ Ալիևն արքայազն է: Մեծամասնության մոտ դա բողոք չի հարուցում: Մարդիկ դրա մասին են խոսում ժպիտով, ինչպես մի հեքիաթային բանի վերաբերյալ: «Կարևորը, որ մեզ էլ թողնի ապրենք»,- ասում են նրանք: Քանի դեռ նավթը շատ է, միապետությունն անվտանգ է:

Այց Էջմիածին

Ստեղծագործության գլխավոր հերոսը Սադայ Սադըգլըն է, ով Նախիջևանի Այլիս լեռնային գյուղում մեծացած թատերական դերասան է: 1989 թվականին Բաքուն պատերազմի շեմին է, օրեցօր աճում է ազգային հիստերիան, փողոցներում անցնում են մարդկային ամբոխները, հայերն ինքնակամ նետվում են պատուհաններից: Հեռուստացույցներից դուրս են հորդում հայրենասիրական անհեթեթություններ: Սուտը դառնում է բոլորի կողմից ճանաչված ճշմարտություն: Սադըգլըն, ի վիճակի չլինելով ընդունել կատարվածը, իրեն զգում է միայնակ և աստիճանաբար խելագարվում: Ի վերջո, արտիստի հոգում ծվարում է մի կպչուն միտք` համընդհանուր մեղքը հատուցելու համար նա պետք է գնա Էջմիածին և կնքվի այնտեղ: Սա հավասարազոր է մահվան, և Սադըգլըն ոչ մեկին չի կարող պատմել իր երազանքի մասին: Նա պարզապես ամեն օր գնում է կայարան և ճանապարհում է «Բաքու-Երևան» գնացքը` իր մեջ որոշում կայացնելու ուժ չգտնելով... Նա այդպես էլ չի գնում` փորձելով պաշտպանել մի ծեր հայի, ում սպանում են շատրվաններում:

Դժվար է փոխանցել այս տեքստի ապստամբական բնույթը: Հայկական ջարդերի վերաբերյալ ցանկացած գիրք Ադրբեջանի համար ռումբ կդառնար: Սա ճշմարտություն է, որը ոչ մեկին խորհուրդ չեն տալիս բարձրաձայնել: Սակայն եթե բարձրաձայնես, այն դժվար է վիճարկել և միայն կարելի է դրա հեղինակի հետ ինչ-որ բան անել:

Հայերը

«Հայ» բառը խիստ հանդիմանանք է համարվում: Հայ` նշանակում է թշնամի իր ամենախորը իմաստով: Ադրբեջանի գլխավոր թշնամին` ամենահաս հայկական լոբբին է: Եվ սա ամեն կերպ թեժացվում է քարոզչությամբ: Ադրբեջանցիներին շատ է նեղացրել այն, որ Արևմուտքը կանգնեց հայերի կողմը, գրեթե չքննադատեց Ղարաբաղի «օկուպացիան»: Ադրբեջանցիների համար սա անհասկանալի մնաց, թե ինչու Արևմուտքը կանգնեց հայերի կողքին: Որպես պատասխան, ինչպես միշտ, հնչեց խարդավաքնի տեսությունը. բոլորին գնել է հայկական լոբբին: Ադրբեջանում մեծացավ վիրավորանքի զգացումը, միակ ընկերը մնաց Թուրքիան, որը հերքում է ցեղասպանության փաստը:

Երիտասարդությունը, որը մեծացել է պետական թեզի հիման վրա, Ղարաբաղի պատերազմը համարում է որպես զուտ Հայաստանի ագրեսիա: Նրանք ասում են. «Դե, ոչինչ, մենք կսպասենք: Ադրբեջանի բյուջեն Հայաստանինից տասն անգամ ավելի մեծ է: Մենք այնպիսի բանակ ունենք, որը մեկ օրում կարող է հետ վերցնել Ղարաբաղը: Դեռ չի կարելի, քանի որ Ռուսաստանը թույլ չի տա, բայց մի օր այդ պահը կգա»: Այս ամենն ասվում է առանց չարության և ակնհայտ ենթատեքստով, որ կռվելու են ոչ թե իրենք, այլ լավ վճարվող մասնագետները:

Աքրամ. «Եթե հիմա հարցում անկացնենք, ապա ադրբեջանցիների գերակշռող մեծամասնությունը կողմ կլինի հայերի հետ հարաբերությունների բարելավմանը» 

Այլիսլիին ես հանդիպում եմ փողոցով խաղաղ զբոսնելիս: Եվ ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ այստեղ քայլող այս կարճահասակ, գեր և կոկիկ հագնված ծերունու ականջի համար 12 հազար դոլար պարգև էր խոստացվել:

-Չե՞ք վախենում փողոցով զբոսնել:

-Ճիշտն ասած, իմ սրտում ինչ-որ վախերի համար քիչ տեղ է մնացել: Ես ապրել եմ մինչև 75 տարեկանս, մնացած կյանքս կարող եմ նվիրել նրան, ով խաղաղության, մարդկային ջերմության, հարևանների հետ բնականոն հարաբերությունների կարիք ունի: Բայց ահա մերոնք` իմ ընտանիքը, իհարկե, չէր ցանակա կորցնել այս ամենը (ասում է Աքրամը` ձեռքով ցույց տալով իր բնակարանի ոչ այնքան հարուստ կահույքը, ուր մենք եկանք զրուցելու համար): Նրանց համար ազգերի մերձեցումը վերացական հասկացություն է, ինձ համար` կյանքի ու մահվան խնդիր. չեմ ուզում մահանալ առանց այս երկու ազգերին միասին տեսնելու: Երբ գրում էի, մտածում էի, որ «դեռ չեմ տպագրի», իսկ հետո որոշեցի, որ որքան էլ թանկ նստի իմ վրա, պետք է, այնուամենայնիվ, ընդդիմանալ այն ամենին, ինչ կատարվում է: Այս աշխարհ եկած մարդը պետք է աշխարհին տա այն ամենն, ինչ Աստված տվել է իրեն: Այն լույսը, որ նա ստացել է ինչ-որ ձևով, նա պետք է թողնի այս աշխարհում:

-Արժե՞, որ գրողը մտնի քաղաքականություն: 

-Շուրա՛, սիրելի ընկեր, (դիմում է հեղինակին), ըստ երևույթին, նման պատմություն պետք է տեղի ունենար: Առանց այդ հալածանքի ազդեցություն չէր լինի: Դա կախված չէ ինձանից կամ իշխանություններից. կյանքն է այսպես կառուցված: Չնայած, այդ ամենն ավելի քան անսպասելի էր ինձ համար: Ամենազարմանալին այն է, որ հայերը մեզ ավելի լավ են վերաբերվում, քան սրանից առաջ էր: Բայց, իհարկե, ես այդ գործը հայերի համար չեմ գրել, այլ` ադրբեջանցիների:

-Բայց աստեղ ժողովուրդը կարծում է, որ Դուք վիրավորել եք ազգը: 

 -Եթե ես փորքր անգամ կասկած ունենայի, որ ինչ-որ կերպ ստորացրել եմ ազգիս, ես ինքս երեևի կոտրվեի: Նրանք ցանկանում են, որ եթե մի երկու լավ բառ ես ասում հայերի մասին, երեքը ասես ադրբեջանցիների մասին: Ես չէի հոգում կարծիքների հավասարակշռությունը պահպանելու համար: Մարդու ողբերգությունն այն է, որ շրջապատում ամեն ինչ հակասում է նրա հոգեվիճակին, ապագայի նկատմամբ նրա հայացքին: Եղբայնե´ր, եկեք ընդունենք, որ գարշելի բաներ ենք արել: Միայն դրանից հետո կարելի է ինչ-որ լավ բանի հասնել: Սատանան գիտե, թե ինչեր ասես չէին ասում. «Եկեք ստուգենք, թե ինչ արյուն ունի Աքրամը»: Չնայած լավ գիտեն, որ ես զտարյուն թուրք եմ: Ասում էին, որ ես Նոբելյան մրցանակի եմ ձգտում: Ի՞նչ է` ապրանք եմ շուկա բերել: Բայց ամենավիրավորականն այն է, որ այդ ամենը ժողովրդի անունից էին ասում: Ես, օրինակ, դեռ մանկուց պապիկիցս ու տատիկիցս, մորիցս ու քեռուցս միայն լավ բաներ եմ լսել հայերի մասին: Նրանք, ովքեր հայերի հետ չեն առնչվել, ավելի ծայրահեղական են, քան նրանք, ովքեր ապրել են նրանց հետ: Մեզ մոտ շատ հազվադեպ ինչ-որ մեկը մի վատ խոսք կասի: Նման դեմագոգներ գյուղում էլ են եղել, Շուկշինը նրանց հիանալի նկարագրել է: Ես այնքան հաճույքով էի նրա գործերը թարգմանում: Եթե հիմա հարցում անկացնենք, ապա գերակշռող մեծամասնությունը կողմ կլինի հայերի հետ հարաբերությունների բարելավմանը: Եթե պաշտոնական գաղափարախոսությունը խստորեն պահանջի, որ պետք է բարելավել հարաբերությունները, երեկոյան ժողովուրդն արդեն բոլորովին այլ կերպ կմտածի: Բայց, Շուրա, խնդիրն այն է, որ եթե մեր կամ Հայաստանի նախագահները փոխզիջման գնան, անմիջապես կկորցնեն իշխանությունը:

-Իսկ Ձեր ընկերները սատարե՞լ են Ձեզ:

-Երբ ընկերնեիցս մեկին կարդացի գրքի ադրբեջանական տարբերակը, նա քիչ էր մնում թռչկոտեր ուրախությունից: «Սա քաջագործություն է»,- ասաց նա և աչքերից անգամ արցունքներ հոսեցին: Իսկ հիմա իսպառ վերացել է իմ տեսադաշտից: Ի՛նչ արած, վախենում են:

-Երբեմն ինձ թվում է, թե երկիրը խելագարվել է, և մարդիկ չեն ցանկանում ոչինչ հասկանալ: Չե՞ք ցանկանում մեկուսանալ այս ամենից: Չէ՞ որ շիզոֆրենիկին ոչինչ չես ապացուցի

-Մարդը չարանում է` երբ ճշմարտությունն իմանալով, ստիպված է լինում սուտը որպես իրականության ընկալել: Երբ մարդն ապրում է ստի և ճշմարտության արանքում, այդ մարդն արդեն հաշմանդամ է: Ես ողջ կյանքս ցանկացել եմ, որ ավելի շատ հստակություն լինի: Իսկ մեկուսացման ցանկությունն իմ մեջ է, ինչ ես հիշում եմ ինձ: Ամբողջ կյանքս ես փախել եմ գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, փախել եմ լավ պաշտոններից, ամեն տեսակի հավաքներից, իմ գրասեղանից: Ես, ախր, գրել նույնպես չեմ սիրում: Ո՞ւր փախչես:  Ինչպե՞ս ձերբազատվել սրանից: Նստած է հոգումս այնքան, որ արդեն հնարավոր չէ դիմանալ:

-Ինչպե՞ս եղավ, որ Դուք չնմնվեցիք մյուսներին:

-Ես բացարձակ ազատության մեջ եմ մեծացել: Հայրս առաջին գծում էր մահացել: Չկար մեկը, ով ինձ կասեր. «Գնա´, այս ինչ բանն արա, հետո հետ արի´, հա´ց կեր»: Մեզ մոտ սովորություն ունեն ասելու` ինչպես նայել, ում հետ ամուսանանալ: Իսկ ես որևէ մեկի թելադրանքով չեմ մեծացել, ինձ ոչ ոք չի ճնշել: Դպրոցում լավ էի սովորում միայն այն բանի համար, որ վիրավորանքներ չլսեի: Դեռ մանկուց փորձում էի խուսափել վիրավորանքներից, բայց այնպես է ստացվում, որ ինձ շատ են վիրավորում:

Իսկ մայրս ազատ հոգու տեր անձնավորություն էր, բացաձակապես չէր հանդուրժում ճնշումները: Երեքիս նա միայնակ է մեծացրել, և չեմ հիշում, որ ձայնը բարձրացրած լինի մեզ վրա: Նա յուրօրինակ մարդ էր, իսկ հիմա, պատկերացնում եք, բամբասանքներ են տարածել, թե նա հայ է…

Եկեղեցիները

Իմ ճանապարհորդությունն Այլիս սկսվել է տասը տարի առաջ: Ավտոբուսի ճանապարհն անցնում է Թուրքիայով: Ճանապարհորդում էի առանց որևէ գումարի, գիշերում գյուղերում, ուր կարելի է թակել ցանկացած տան դուռը, և քեզ կհյուրընկալեն, հաց ու քնելու տեղ կտան: Չգիտես ինչու, ինձ ձգում էր ավելի հեռու` դեպի Արևելք: Ինձ թվում էր, որ այնտեղ, մոտիկ մի վայրում, փոշու, անասունների կղանքի և քարերի տակ թաքնված են մարդկային առաջնային, շփոթված զգացումնքները: Մի օր երեկոյան ես բարձրացա յասամանագույն բարձրավանդակը, որտեղից տեսանելի էին հայկական եկեղեցիների հսկայական, գորշ կարմրավուն կմախքները, որ ասես կորսված աշխարհի ավերակներ լինեին: Այս ավերակներից տարօրինակ և այնաշխարհիկ ոչինչ երբեք չէի տեսել նախկինում: Հիշում եմ, առաջին իսկ եկեղեցում ես սուր զգացողություն ունեցա, որ այն մարդկային ձեռք չի կառուցել, այլ այն ժամանակից դուրս է: Այս պատերի ներսում հնադարյան տիեզերական ուխտ կար, որ կնքվել է մարդու ստեղծումից առաջ` մի այլ լեզվով: Լուսամուտներում դատարակություն էր տիրում, և ես հենց այդ դատարկության համար է կանգնած այս եկեղեցին` հանուն այն ընկալման, որ ոչինչ չկա:

Որոշ ավերակներ ծածկված էին քարե քանդակներով: Առյուծներ, ձիեր, եղնիկներ, խաղողի վազեր, տանձեր, արջեր և մարդկանց կերպարներ, որ նետահարում են նրանց, ճանկերի մեջ նապաստակ պահած արծիվներ` բոլորից կենսուրախություն և զարմանք էր հորդում: 

Ես հասկացա, թե ինչու էր այդ մարդկանց պետք Աստված, և թե ինչու ենք մենք այդքան հեշտությամբ ապրում առանց նրա: Հայերը հիանալի կարողանում էին համադրել եկեղեցիներն ու լանդշաֆտը: Առանց եկեղեցիների այս լեռները կատարյալ չէին լինի: Տեսնելով ընդարձակ հարթավայրերի արանքում կառուցված կառուցված փոքրիկ մատուռը` ես հրճվանքի, ազատության և հստակության մեծ զգացում ապրեցի: Մատուռը մի ամբողջ հավերժություն «ապրել» էր այստեղ, և ես էլ զգացի, որ ապրում եմ:

Իսկ գյուղերում թուրքերն ապրում էին զուգահեռ իրականությունում` արևոտ, փոշոտ և աղմկոտ իրականությունում: Գյուղացիները հողն էին վարում, ավանակների վրա բարձած ծիրանի զամբյուղներ տանում: Անհավատների հնությունների նկատմամբ նրանք փոքր անգամ հետաքրքրություն չունեին: Միայն հովիվներն էին իրենց հոտի հետ երբեմն պատսպարվում այնտեղ, կրակ վառում: Զարմանում եմ` մի՞թե նրանցից ոչ մեկը չի տեսնում այն, ինչն ինձ այդքան հուզում է:

Իսկ տասը տարի անց, կարդալով Այլիսլիի գիրքը, ես դրա մեջ տեսա այն գյուղերի տղաներին նման տղայի, ով շանթահարված կանգնած է դատարկ եկեղեցու գմբեթի տակ` ոչինչ չգիտակցելով, բայց ինչ-ոչ բան զգալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am