Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արտաշատի հնավայրից բացառիկ կնքադրոշմներ են պեղվել

Արտաշատի հնավայրից բացառիկ կնքադրոշմներ են պեղվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատում այս տարի պեղումներ իրականացնող հնագետները արխիվային եւս մեկ փաստ են արձանագրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ այս տարվա գտածոների արխիվը բացառիկ է նրանով, որ կնքադրոշմները թվագրվում են 3-4-րդ դարերին` Սասանյանների ժամանակաշրջանին: «800-ից ավելի կնքադրոշմներ են այս տարի պեղվել: Արտաշատի պեղումների տարբեր հատվածներում մինչ այդ 70-ական թվականներից սկսած այդպիսի արխիվներ պեղվել  են, եւ հսկայական քանակությամբ նմանատիպ կնքադրոշմներ ունեինք, բայց դրանք բոլորը վերաբերում էին Քրիստոսից առաջ 2-րդ դարի վերջ, 1-ին դարին: Վերջին գտածոները նորություն և  շատ կարեւոր փաստեր են»,- ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ կնքադրոշմների վրա թագավորների պատկերներ են նկարված, գրված են նրանց անունները: «Կնքադրոշմները հիմա պահվում են հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում: Կմաքրվեն, մասնագետները վրան համապատասխան աշխատանք կկատարեն, որից հետո դա կհանձնվի Պատմության պետական թանգարանին»,- ասաց նա:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով` Արտաշատի այս տարվա պեղումների ընթացքում շարունակվել են նախորդ տարիներին սկսած աշխատանքները: «Մենք ամեն տարի ընդլայնում ենք պեղավայրը: Կառույցներ կան, որոնց մի մասը բացվել են, մյուս մասը դեռ պետք է բացվի»,- հավելեց Պավել Ավետիսյանը:

2007 թվականին Արտաշատում կատարված պեղումները ցույց են տալիս, որ հնագույն Արտաշատի տարածքում ապրել է 150 հազար բնակիչ, ինչը մոտ 6 անգամ շատ է այժմյան Արտաշատի բնակչությունից։

2008 թվականի հունիսի 10-ին մի խումբ հայ հնագետներ Պավել Ավետիսյանի գլխավորությամբ պեղումներ կատարեցին Արտաշատ մայրաքաղաքի տարածքում և արդյունքում գտան հնագույն բաղնիքների մի ամբողջ համակարգ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am