Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանն ու Ղազախստանը կվերականգնեն օդային հաղորդակցությունը

Հայաստանն ու Ղազախստանը կվերականգնեն օդային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանա-Երևան ուղիղ չվերթի մեկնարկը 2014-2015 թթ-ին հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում է: Ուղիղ չվերթների հաստատումը կարող է նպաստել զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, մանավանդ, որ հոկտեմբերի 24-ին Երեւանում մեկնարկած միջկառավարական հանձնաժողովի նիստում Հայաստանի Ջերմուկ և Ղազախստանի Շուշինսկ առողջարանային քաղաքների միջև եղբայրական հուշագիր ստորագրվեց այդ քաղաքների քաղաքապետերի կողմից: Հանձնաժողովը քննության առավ նաեւ փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի, բնապահպանության, քաղաքաշինության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության խորացման հարցերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Գրիշա Բաղիյանի խոսքով` հայ-ղազախական հարաբերություններն ունեն խորացման նախադրյալներ, հատկապես, երբ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը: «Լինելով Մաքսային միության անդամ` Ղազախստանը մեծ փորձ ունի, և մեր հանձնաժողովը պետք է տանի համապատասխան աշխատանք նրանց փորձն ուսումնասիրելու և օգտագործելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Բաղիյանը:

Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում երկու երկրների միջև արտաքին առևտրի շրջանառությունն ավելացել է երկու անգամ, ստեղծվել են միջին և փոքր ձեռնարկություններ: «Հանձնաժողովի նախորդ նիստերի արդյունքում հաստատված որոշումները կատարվել են կամ էլ գտնվում են կատարման փուլում: Մեր երկրները սերտ կապեր են հաստատել առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության, տրանասպորտի ոլորտներում: Առողջապահության ոլորտում, օրինակ, եկել ենք համաձայնության առկա ինֆեկցիոն հիվանդությունների, դրանց բուժման ձևերի,  հայտանաբերված կեղծ դեղերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,-ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը:

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարատ Թալիբաևը կարևորեց  հայ-ղազախական բարեկամությունը, շեշտեց Ղազախստանում հայկական սփյուռքի առկայությունը և դրա դերը հետագա կապերի ամրապնդման գործում: «Մենք հարթում ենք ճանապարհ առևտրատնտեսական, մշակութային և այլ տիպի համագործակցության համար, և այդ ուղղությամբ աշխատանքը կատարում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Եթե մանրամասնենք, ապա մեզ շատ հետաքրքիր է Հայաստանի փորձը խաղողագործության, գինեգործության ասպարեզներում: Կարծում եմ` Հայաստանը այս ոլորտում իր գրանցած հաջողություններով Ղազախստանի հետ կիսվելու բան ունի»,-ասաց Թալիբաևը` հավելելով, որ իրենք հետաքրքրված են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի փորձով: «Կրթական ոլորտում ևս կարելի է ակնկալել համագործակցություն: Ղազախստանի մի քանի տասնյակ ուսանող այժմ սովորում է Հայաստանում, իսկ Ղազախստանում սովորելու համար կան հետաքրքրվողներ Հայաստանից: Մենք հետաքրքրված ենք նաև լեզուների ուսուցման ծրագրերով, հատկապես, երբ գիտնականները պարզել են, որ մեր երկրների լեզուները ծագել են նույն արմատներից»,-ասաց Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարարը:

Հանձնաժողովի 4-րդ նսիտն անցկացվել է Աստանայում 2012 թվականի հունիսի 7-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am