Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում ռուսական ավիաբազայի հիմնական խնդիրը Հայաստանի օդային տարածքների պաշտպանությունն է. ավիացիայի հրամանատար

Հայաստանում ռուսական ավիաբազայի հիմնական խնդիրը Հայաստանի օդային 
տարածքների պաշտպանությունն է. ավիացիայի հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ավիաբազան առաջիկայում կհամալրվի նոր ուղղաթիռներով: Այս մասին Հայաստանում ռուսական ավիաբազայի կազմավորման 15-րդ տարեդարձի տոնական արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում ռուսական ավիացիայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը: «Հայաստանի ռուսական ավիաբազան շուտով կարդիականացվի և կընդլայնվի: Պայմանավորվածությունն արդեն կա, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ալեքսանդր Պետրովը տեղեկացրեց, որ առաջիկայում բազան կհամալրվի ՄԻԳ-29 մարտական ուղղաթիռներով: «Կարդիականացվեն նաև օդանավերի սարքավորումները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բազան արդեն համալրվել է նոր ՄԻ-29 մարտական ինքնաթիռներով, որոնք փոխարինել են ՄԻԳ-23 ինքնաթիռներին:

Շուտով ռուսական ավիացիան հնարավորություն կստանա մարտական պարապմունքներ անցկացնել նաև Արմավիրում` ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» հրաձգարանում: «Մենք Հայաստանի տարածքում միայն ուսումնական թռիչքներ ենք իրականացնում, սակայն չենք կրակում և հրթիռներ չենք արձակում, քանի որ մեր բազայում նման պայմաններ չկան: Մենք այդ գործողություններն իրականացնում ենք Ռուսաստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն պայմանավորվածություն կա և իրենք շուտով հնարավորություն կստանան օգտվել Բաղրամյան հրաձգարանից, որտեղ կան անհրաժեշտ պայմանները:

Անդրադառնալով բազայի գործունեությանը՝ Պետրովն ընդգծեց, որ նրա հիմնական նպատակը Հայաստանի օդային տարածքների պաշտպանությունն է, ինչն իրենք պատվով կատարել են և կկատարեն: «Մեր գործունեության 15 տարիների ընթացքում եղել են և' դժվարություններ, և' լավ օրեր: Մենք այս ընթացքում հաջողությամբ կատարել ենք մեր առջև դրված խնդիրները և կշարունակենք նույն պատրաստակամությամբ աշխատել»,- ասաց նա:

Հոկտեմբերի 18-ին Էրեբունի օդանավակայանում նշվեց Հայաստանում ռուսական ավիաբազայի կազմավորման 15-րդ տարեդարձը: Տոնակատարության ընթացքում հրամանատարության կողմից պարգևների արժանացան ավիաբազայի կայացման գործում մեծ ավանդ ունեցած մի խումբ սպաներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am