Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Շերոն Սթոունը Վարշավայում կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովի հեղինակավոր պարգեւը

Շերոն Սթոունը Վարշավայում կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովի հեղինակավոր պարգեւը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ դերասանուհի Շերոն Սթոունը Լեհաստանի մայրաքաղաքում կստանա խաղաղության գագաթնաժողովի հեղինակավոր պարգեւը, որն ամեն տարի շնորհվում Է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների խորհրդաժողովում: Այս տարի այն տեղի կունենա հոկտեմբերի 21-23-ին Վարշավայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ինչպես հայտնել Է գագաթնաժողովը կազմակերպող Լեխ Վալենսայի անվան ինստիտուտի ներկայացուցիչ Զբիգնեւ Վույցիկը, Սթոունը կպարգեւատրվի «ՄԻԱՎ վարակի եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարող մարդկանց օգնելու համար»: Տեղեկանալով պարգեւի մասին՝ դերասանուհին խոստովանել Է, որ «դա մեծ պատիվ Է, որի շուրջ մտածելն իսկ մարդուն մղում Է դեպի նոր ձեռքբերումներ»: 

Շերոն Սթոունը հոլիվուդյան հանրահայտ դերասանուհիներից Է: Կինոյում աշխատելուց զատ, նա գրեթե 20 տարի ակտիվորեն զբաղվում Է բարեսիրական գործունեությամբ:

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ Վարշավայում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու են ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ լաման, Հարավաֆրիկյան Հանրապետության վերջին սպիտակամորթ նախագահ Ֆրեդերիկ դե Քլերկը, իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, իռլանդացի հասարակական գործիչներ Բեթի Ուիլյամսը եւ Մեյրիդ Մագուայրը, միկրովարկավորման գաղափարի հեղինակ, տնտեսագիտության պրոֆեսոր Մուհամադ Յունուսը՝ Բանգլադեշից:   

Խաղաղության գագաթնաժողովի մրցանակը շնորհվում Է 1999 թվականից: Ավելի վաղ այն ստացել են իտալացի ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոն, շոտլանդացի երգչուհի Էննի Լենոքսը, իռլանդական U2 ռոք-խմբի վոկալիստ Բոնոն, դերասաններ Ջորջ Քլունին, Ռոբերտո Բենինին, Դոն Չիդլը եւ Շոն Փենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am