Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վանում դպրոցի շինարարության ժամանակ հայերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել

Վանում դպրոցի շինարարության ժամանակ  հայերի զանգվածային գերեզման է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի Գեւաշ գավառում (պատմական Ոստան գավառ) դպրոցի շինարարության ժամանակ զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել, որտեղից մարդկային գանգեր եւ ոսկորներ են հողի երես դուր եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական haberx.com լրատվական կայքը, այդ ոսկորներն ու մարդկային գանգերն արդեն մեկ տարի է` շարունակում են մնալ շինհրապարակում: Կայքը հայտնում է, որ այդ տեսարանը հոգեբանական ճնշման է ենթարկում դպրոց հաճախող աշակերտներին, եւ որոշ աշակերտներ խուսափում են դպրոց գնալ: Գավառաբնակները պատմել են, որ տեսնելով այդ ոսկորները, ուսուցիչներից մեկը հրաժարվել է դասավարնդել այդ դպրոցում եւ հեռացել է:

Բնակիչներից Յըլմազ Թուլայը նշել է, որ ամենայն հավանականությամբ, այդ ոսկորները Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված տեղացի հայերին են պատկանում: Նա ասել է, որ անընդունելի է նման դպրոցում երեխաներին կրթելը: «Միաստվածային կրոնի հետեւորդները խմբակային թաղումներ չեն կատարում: Այստեղ զանգվածային կոտորած է եղել: Գանգերից երեւում է, որ այդ մարդիկ տանջահար են արվել եւ թաղվել իրար վրա»,- ասել է Թուլայը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am