Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Դիարբեքիրի քրդերը հրապարակայնորեն ներողություն խնդրեցին Հայոց ցեղասպանության համար

Դիարբեքիրի քրդերը հրապարակայնորեն ներողություն խնդրեցին Հայոց 
ցեղասպանության համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի Սուր թաղամասում բացվել է «Համընդհանուր զղջման» հուշարձան: Բացման արարողությանը թաղապետ Աբդուլա Դեմիրբաշը բոլոր քրդերի անունից ներողություն է խնդրել հայերի և ասորիների ցեղասպանությունների համար: «Մենք` քրդերս, մեր նախնիների անունից ներողություն ենք խնդրում 1915 թվականին հայերի և ասորիների ցեղասպանությունների համար: Մենք կշարունակենք մեր պայքարը նրանց մեղքերը քավելու և փոխհատուցելու համար»,-  նշել է Դեմիրբաշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Weekly շաբաթաթերթը, նա կոչ է արել թուրքական իշխանություններին ներողություն խնդրել և անել ամենն ինչ իրենց մեղքը քավելու համար: «Մենք հրավիրում ենք նրանց քայլ կատարել այս ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Անզելե այգում կանգնեցված «Համընդհանուր զղջման» հուշարձանի վրա վեց լեզուներով արձանագրություն է քանդակված: «Ցավը միասնաբար բաժանեցինք, որ մեյ մըն ալ չպատահի»,- ասվում է արձանագրության հայերեն հատվածում: Ըստ Դեմիրբաշի` այն նվիրված է Թուրքիայում բնակվող հայերին, հրեաներին, ասորիներին, ալևներին, եզդիներին և սուննի մուսուլմաններին, ովքեր ցեղասպանության տարիներին դեմ էին դուրս եկել համակարգին: Հուշարձանը նվիրված է բոլոր ժողովուրդներին և կրոնական խմբերին, որոնք կոտորվել են այս հողում: «Համընդհանուր զղջման» արձանը կանգնեցվել է ոգեկոչելու և դատապարտելու 1915 թվականին իրականացված կոտորածները»: 

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Դիարբեքիրի Սուր շրջանի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, Դեմիրբաշի փոխքաղաքապետ Հաֆիզե Իփեքը, հայազգի գրող Մգրդիչ Մարգոսյանը և այլ անձիք: Մարգոսյանը հույս է հայտնել, որ այսուհետ Թուրքիայում տարբեր ազգերի ներկայացուցիչները խաղաղ կապրեն: «Այս թաղամասում արդեն գյավուրներ չկան: Սակայն թաղամասը շարունակվում է այդպես անվանվել` Գյավուրների թաղամաս: Հույս ունեմ, որ այս թաղամասերում գյավուրներն էլ քրդերի, թուրքերի, մուսուլմանների, եզդիների հետ միասին կապրեն ձեռք ձեռքի տված»,- ասել է նա: 

Ելույթով է հանդես եկել և ներողություն խնդրել Դիրաբեքիրի հոգևորականների ասոցիացիայի ղեկավար Զահիթ Չիվթկուրան:

Հուշարձաններից մեկն իրենից ներկայացնում է կրակի մեջ ընկած գիրք, որի վրա պատկերված է լացող աչք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am