Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ավելի քան կես դար կինոյում. Պիեռ Ռիշարը տոնում Է ծննդյան օրը

Ավելի քան կես դար կինոյում. Պիեռ Ռիշարը տոնում Է ծննդյան օրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրանում Է ֆրանսիացի հռչակավոր դերասան Պիեռ Ռիշարի 79 տարին: Ահա արդեն ավելի քան կես դար Է, ինչ չգերազանցված կատակերգու դերասանը հանդիսականների մի քանի սերունդների կուռքն Է: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ «բարձրահասակ շիկահերը» պատմել Է կինոյից հետո իր մյուս գլխավոր սիրած զբաղմունքի՝ գինեգործության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ բոլորն ասում Էին. պարոն Ռիշար, ձեր ինչին Է պետք դա, ավելի լավ Է խաղացեք կինոյում: Ի վերջո ինձ հաջողվեց համատեղել երկու զբաղմունքն Էլ: Այսօր իմ գինին լավագույններից մեկն Է տարածաշրջանում»,- ոչ առանց հպարտության նշում Է հռչակավոր կատակերգու դերասանը: Իրոք, բացի կինեմատոգրաֆիական մրցանակներից, Ռիշարի գանձանակում կան մի քանի հեղինակավոր գինեգործական պարգեւներ:    

Իր ծննդյան 79-րդ տարեդարձը «բարձրահասակ շիկահերն» օգոստոսի 16-ին նշում Է մերձավորների շրջապատում: Կլինի «ընդամենը տասը հոգի», ասել Է Ռիշարը՝ պարզաբանելով, որ հիմնական տոնակատարությունները նախատեսված են հաջորդ՝ հոբելյանական տարում: Իսկ այժմ դերասանը ցանկանում Է «պարզապես հանգստանալ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am