Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքական Taraf պարբերականը արձանագրել է Թուրքիայի տարածքում հայկական շինությունների ավերն ու թալանը

Թուրքական Taraf պարբերականը արձանագրել է Թուրքիայի տարածքում հայկական 
շինությունների ավերն ու թալանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հայտնի Taraf պարբերականն անդրադարձել է Թուրքիայի տարբեր շրջաններում գտնվող հայկական տների և շինությունների ոչնչացման գործողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը նախ անդրադարձ է կատարել Մուշի Քալե թաղամասի հայկական տները քանդելու և նոր բնակարաններ կառուցելու թուրքական իշխանությունների որոշմանը: Պարբերականը մեջբերել է Մուշի քաղաքապետ Նեջեթթին Դեդեի այն խոսքերը, որով իբր այդ տները չեն պատկանում հայերին: Դեդեն հայտարարել էր, թե մինչ օրս չի եղել մի հայ, ով կներկայացներ տների սեփականության վկայականը, ինչով էլ կփաստեր դրանց` հայերին պատկանելու իրողությունը: Taraf-ը գրում է, որ այս խոսքերով Մուշի քաղաքապետը անգիտակցաբար ցույց է տվել հազարավոր հայերի Մուշի հայկական տների քանդման դեմ պայքարելու և դրանք վերադարձնելու ճանապարհը:

Պարբերականն անդրադարձել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Մուշից բացի այլ շրջաններում գտնվող հայապատկան սեփականությունների թալանին և ավերելուն: Մասնավորապես, Taraf-ը հիշատակել է Թեքիրդաղ շրջանում գտնվող Մալքարայի հայկական գերեզմանատունը, որտեղ իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ հողից դուրս էին եկել մարդկային ոսկորներ: Դրանք մի մասը նետվել էին աղբը, իսկ մյուս մասի վրա հող էին լցրել:

Նույն ճակատագրին էր արժանացել նաև Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատունը, որից մնացել էր միայն մեկ տապանաքար: Քանդված գերեզմանոցի տարածքում երևում են հողի տակից դուրս եկած ոսկորներն ու գանգերը:

Հաջորդ անդրադարձը կատարվում է Սիիրթ (Սղերթ) շրջանի Էրուհ քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցուն, որի տարածքը ինքնարժեքից շատ ավելի ցածր գնով իշխանությունները վաճառել էին թուրքական շինարարական ընկերությանը: 

Պարբերականը խոսում է նաև Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» շինության մասին, որն աճուրդով հանվել է վարձակալության` թեպետ ընթանում է շինության տարածքը Հայոց պատրիարքարանին հետ վերադարձնելու դատական գործընթացը:

Հոդվածի վերջում պարբերականը հիշատակում է, որ նախքան 1915 թվականը Մուշում կային 299 եկեղեցի, 94 վանք, 53 սրբավայր, 135 հայկական դպրոց և գերեզմանատուն: Մուշի շրջակայքի 339 գյուղերում ապրում էին 75 հազարի հասնող հայեր: «Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների համաձայն` այդ ժամանակ Մուշից և նրա շրջակայքից 114 հազար 704 հայեր «տեղահանության» դուրս բերվելով դատապարտվեցին մահվան: Արդեն 1917 թվականի մարդահամարի ժամանակ արձանագրվեց, որ շրջանի հայերի 99տոկոսը կորած է»,- եզրափակվում է Taraf-ի հոդվածը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am